Լրահոս
Միջազգային
11:25
30.04.26
236

ԱՄՆ-ն պարտվել է Իրանի դեմ պատերազմում և հիմա փորձում է դա փոխհատուցել բանակցությունների սեղանի շուրջ․ Կահիրեում Իրանի դեսպան

Img default alt hy

ԱՄՆ-ն պարտվել է Իրանի դեմ պատերազմում և հիմա փորձում է դա փոխհատուցել բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կարծիք է հայտնել Եգիպտոսում Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։

«ԱՄՆ-ն պարտվել է թե՛ մարտի դաշտում, թե՛ համաշխարհային տնտեսության տեսանկյունից, թե՛ էներգետիկ և թե՛ արժութային ոլորտներում, քանի որ դոլարով հաշվարկները կրճատվում են։ Նրանք պարտություն են կրել, բայց փորձում են հաղթանակի հասնել բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտության միջոցով»,- կարծում է դեսպանը։ Նա հավելել է, որ հանրապետությունը, իր դեմ իրականացված «բոլոր հարձակումներից հետո», իրավունք ունի «ոչ թե բանակցություններ վարել, այլ պահանջել ուզածը հակառակ կողմից»։