Լրահոս
Իրավական
20:08
08.05.26
258

Արյունը գլխին է խփել. մանկապղծության սարսափելի դեպքի սկանդալային հետևանքները

Սեռական բռնության ենթարկված քույրերի հորեղբորն այսօր Մասիսի քննչական բաժնից տեղափոխել են Էրեբունի ձերբակալվածների պահման վայր: Վաղն է լրանալու նրա ձերբակալության 72 ժամը, կալանքի միջնորդություն չի ներկայացրել դատախազությունը: Ըստ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ երկու միջադեպով է գործ հարուցվել տղամարդու դեմ՝ ենթադրյալ մանկապիղծներից մեկի դանակահարության ու ոստիկանին հարվածելու: Մելիքյանը մանրամասնել է, որ երկրորդ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ոստիկանի հետ զրույցի գնացած տղամարդը մոտակայքում նկատել է ենթադրյալ պեդոֆիլներից մեկին, «արյունը գլխին է խփել»: