-
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26
Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին. ինչո՞ւ է դա կարևոր
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«1. Ի՞նչ է եղել
2. Որտե՞ղ է Բերձորը և ինչո՞ւ է այն կարևոր
3. Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից հետո
4. Իսկ ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել քաղաքը
5. Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Բերձորը և փոխել ճանապարհը
6. Ի՞նչ է ասում ռուսական կողմը
7. «Ինչո՞ւ պիտի մտահոգվեմ, էդքան տարածք ենք հանձնել, սա էլ հանձնենք ու հանգիստ կապրենք, մեկ ա՝ նոր ճանապարհ ա սարքվում»
8. Ամեն ինչ հասկացա։ Հիմա ի՞նչ կարող եմ անել որպես քաղաքացի։

1. Ի՞նչ է եղել Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող և ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: Դրա հետևանքով «մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր»:
Դրանից ավելի վաղ առաջիկա ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։
Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաև լուսանկարներ և տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։
2. Որտե՞ղ է Բերձորը և ինչո՞ւ է այն կարևոր Բերձոր քաղաքը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա՝ գրեթե հավասար հեռավորության վրա հայկական այդ երկու քաղաքներից։ Այս քաղաքը, որ Ադրբեջանը կոչում է Լաչին, հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից թեժ մարտերով ազատագրվել է 1992 թ. մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, ինչի շնորհիվ բոլոր կողմերից շրջափակված Արցախի հիմնական հատվածը ցամաքային կապ ստացավ Մայր Հայաստանի հետ։ Դրանից հետո քաղաքը դարձել է նորաստեղծ Քաշաթաղի շրջանի կենտրոնը, իսկ քաղաքով անցնող ավտոմայրուղին, որը հիմնանորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, դարձավ ՀՀ-Արցախ հիմնական տրանսպորտային ենթակառուցվածքը և այդպիսին է մնում մինչ օրս։
Այս պատճառով այն ստացավ նաև «կյանքի ճանապարհ» ժողովրդական անունը։ Ավելին, հետագայում հենց այս քաղաքով և հարակից հատվածով են անցնում ՀՀ-ից Արցախը սնուցող այլ ենթակառուցվածքները՝ էլեկտրականության, գազամատակարման ենթակառուցվածքները, հեռախոսային և համացանցային կապի մալուխները։ Քաղաքի՝ Արցախի համար ռազմավարական կարևորությամբ պայմանավորված՝ 1990-ականներից ի վեր՝ բոլոր բանակցային շրջափուլերում բուն քաղաքը և նրա շրջակայքի հատվածը՝ «Լաչինի միջանցք» անվամբ (20-40 կմ լայնությամբ), ենթադրվել են թողնել հայկական կողմին՝ որպես Հայաստանի և Արցախի հանրապետություններն իրար կապող անխափան ցամաքային կապ։
3. Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից հետո Արցախյան երրորդ պատերազմից և ՀՀ դե-ֆակտ իշխանության կապիտուլյացիայից հետո ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարության հաստատվեց «Լաչինի միջանցքը», որն ունի 5 կմ լայնություն և որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։
Արդյունքում Բերձոր քաղաքը և դրան հարակից մի քանի գյուղեր թեև չընկան ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն դրանք ամբողջությամբ շրջափակված են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից և գտնվում են խիստ խոցելի վիճակում։ Բերձորում և հարակից շրջանում, որը հայաթափվել էր 18-րդ դարի երկրորդ կեսերին, 1992 թվականից ի վեր նորից վերահաստատվել էին հայեր, որոնց թվում էին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից և Հյուսիսային Արցախից բռնագաղթվածներ, Սիրիայից, Իրաքից, Ռուսաստանից հայրենադարձներ և այլն։
2020 թ. նոյեմբերին Բերձոր քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 2000 մարդ, իսկ հարակից գյուղերի (Աղավնո, Եղծահող, Ներքին Սուս) հետ միասին այս հատվածում բնակվում էր ավելի քան 3 հազար մարդ։ Պատերազմից հետո Աղավնո և Եղծահող գյուղերը շարունակում են մնալ հայաբնակ, իսկ Բերձոր քաղաքը մասամբ է բնակեցված (շուրջ 200 հոգի)։ Շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինները, որոշ առևտրային կետեր և եկեղեցին։
Չնայած համեմատաբար սակավ բնակչությանը, այնուամենայնիվ, այս բնակավայրերը ներկայումս ևս կարևորագույն նշանակություն ունեն ՀՀ-Արցախ կապի համար, քանի որ նրանց առկայությունը հավելյալ անվտանգային միջավայր է ստեղծում միջանցքով անցնող քաղաքացիների համար (անցնում են հայկական բնակավայրերի միջով), ինչն իր հերթին առավել մեծ զգոնության է դրդում նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներին։
4. Իսկ ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել քաղաքը Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։
Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։ Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։ Ստացվում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, քանի որ ոչ միայն խախտված են ժամկետները (ըստ հայտարարության, նոր ճանապարհի հարցը պետք է քննարկվեր 2023 թ․-ի նոյեմբերից ոչ շուտ), այլև նախնական պայմանավորվածությունն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պետք է համաձայնեցված լինի կողմերի միջև։
Թե՛ Արցախի Հանրապետության ղեկավարությունը, թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես չեն խոսում որևէ նման համաձայնեցման մասին, սակայն լրագրող Ն. Հոխիկյանի հարցմանն ի պատասխան ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։ Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկա է գաղտնի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է եռակողմ հայտարարությունը, որին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։

Կա ևս մեկ կարևոր մանրամասն, որի վրա ուշադրություն է դարձրել լրագրող Վահե Սարգսյանը. ՀՀ դե-ֆակտո վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված եռակողմ հայտարարության մեջ վերոնշյալ 6-րդ կետի հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «միջանցքի երկայնքով» արտահայտությունը, ինչը փոխում է ռուսերեն բնօրինակում առկա մտքի տրամաբանությունը, որը սահմանում է ոչ թե երկայնքով, այլ միջանցքում (ռուսերենում՝ «…нового маршрута движения по Лачинскому коридору») և կարող է նշանակել թե՛ միջանցքով, թե՛ միջանցքի երկայնքով։ Ըստ էության՝ հայկական տեքստը սահմանում է միայն երկայնքով տարբերակը։
5. Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Բերձորը և փոխել ճանապարհը Եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել փոխել «Լաչինի միջանցքի» երթուղին, ապա դա կունենա մի քանի խիստ վտանգավոր հետևանք, որոնք առաջացնելու են նոր անվտանգային ու քաղաքական սպառնալիքներ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության համար։
Նշենք դրանցից մի քանիսը. Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հերթական անգամ Ադրբեջանին է հանձնելու հայկական նոր տարածքներ, շարունակելու է միակողմանիորեն տարածքային զիջման գնալ պատերազմի ավարտից երկու տարի անց։ Ռուսական խաղաղապահները կտեղակայվեն նոր մայրուղու երկայնքով, ինչի պատճառով Բերձորն ու հարակից գյուղերը կհայտնվեն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Արդյունքում Ադրբեջանը կգրավի նոր հայկական բնակավայրեր։ Թշնամու կողմից Արցախի օկուպացված տարածքը կմեծանա ևս մի քանի բնակավայրով։ Տեղի հայ բնակիչները կմնան առանց պաշտպանության ու ստիպված կլինեն լքել իրենց հայրական տները, շուրջ 1000 հոգի կդառնա հայրենազուրկ ու բռնագաղթված՝ ստեղծելով հումանիտար նոր ճգնաժամ։ Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրա- և այլ հաղորդալարեր, գազատար և այլն) կհայտնվեն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո։
2022 թ. ձմռանը և գարնանն Ադրբեջանը արդեն երկու անգամ կտրել է իր վերահսկողության տակ ընկած հայկական գազատարը, որի արդյունքում Արցախը լիարժեք զրկված էր ջեռուցումից, առաջացել էր հումանիտար աղետ։ Որևէ երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի նաև ապագայում։ Ավելին, ադրբեջանական կողմը նման միջամտություններով փորձելու է Արցախը լիարժեք կտրել Մայր Հայաստանից և ինտեգրել իր տարածքի մեջ՝ հայկականի փոխարեն բոլոր հաղորդակցությունները կապելով իր ցանցերին։ Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհն անցնում է անհամեմատ ավելի վատ աշխարհագրական տեղանքով, ինչի պատճառով հատկապես վատ եղանակային պայմանների դեպքում այն դառնալու է դժվարանցանելի կամ ընդհանրապես անանցանելի։
Արդյունքում՝ Արցախի մեկուսացումը կարող է տեղի ունենալ նաև այս պատճառով։ Ավելին, նոր ճանապարհը լիարժեք վերահսկելի է դառնում Ադրբեջանի Զինված ուժերի համար։ Բերձորի ու շրջակա գյուղերի հայկական ողջ ժառանգությունը (հուշարձանններ (եկեղեցիներ, մատուռներ, տասնյակ խաչքարեր, աղբյուրներ) և հասարակական նշանակության այլ շինություններ) կոչնչացվեն Ադրբեջանի կողմից, ինչին ականատես ենք օկուպացված բոլոր տարածքներում՝ Նախիջևանից մինչև Արցախ (Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլն)։
Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի հայկական գյուղերը, որոնք սահմանակցում են «Լաչինի միջանցքի» հայկական գյուղերին, կդառնան սահմանային և կգտնվեն Ադրբեջանի ԶՈՒ ուղիղ նշանառության տակ։ Ավելին, Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի է՛լ ավելի ամրապնդել իր ռազմավարական դիրքերը Սյունիքի հանդեպ՝ հաջորդ պատերազմում ունենալով բացահայտ առավելություն, իսկ դա կգոյացնի նոր սպառնալիք ՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ։ Հայաստանը բանակցային դիրքերում հերթական միակողմանի զիջումը կանի Ադրբեջանին։
6. Ի՞նչ է ասում ռուսական կողմը Ռուսաստանը պաշտոնապես որևէ նոր մեկնաբանություն այս առթիվ չի տվել։ Բոլոր նախորդիվ արված հայտարարությունները հանգում են նրան, որ կողմերը պետք է հավատարիմ լինել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններին։ Այսինքն՝ ինչպես այլ դեպքերում, առավել էական է հայկական կողմի դիրքորոշումը. արդյոք հայկական կողմը պատրաստվո՞ւմ է պայքարել Բերձորի ու շրջակա գյուղերի հայկական մնալու համար (և այդ հարցում համագործակցել իր ռազմավարական դաշնակցի հետ), թե՞ զիջելու է Ադրբեջանին՝ այդպիսով հայաթափելով հերթական հայկական բնակավայրերն ու փաստացի հանձնելով նոր տարածքներ թշնամական պետությանը։
7. «Ինչո՞ւ պիտի մտահոգվեմ, էդքան տարածք ենք հանձնել, սա էլ հանձնենք ու հանգիստ կապրենք, մեկ ա՝ նոր ճանապարհ ա սարքվում» Բերձորի հանձնումը ունենալու է ծանր հետևանքներ թե՛ անվտանգության, թե՛ Արցախի հիմնահարցի, թե՛ տնտեսական ու հումանիտար առումներով։ 5-րդ հարցում մանրամասն նկարագրել ենք։
Սա անդրադառնալու է ամբողջ Հայաստանի վրա։ Ադրբեջանը, ստանալով Բերձորը, ներկայացնելու է նոր պահանջներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքի նկատմամբ, ինչպես որ արդեն անում է։ Ավելին՝ դա հեշտացնելու է ադրբեջանական կողմի առաջխաղացումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում (2020 թ. նոյեմբերից այս կողմ Ադրբեջանի կողմից գրավվել է ՀՀ տարածքի շուրջ 70 քառակուսի կմ)։ Սպասել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր այս քաղաքականությունից, միամտություն է և չի համապատասխանում իրականությանը։
8. Ամեն ինչ հասկացա։ Հիմա ի՞նչ կարող եմ անել որպես քաղաքացի։ Բարդ խնդիր է, բայց ամեն բան անհույս չէ։ Բերձորը կարելի է հայկական պահել։ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը լիարժեք հրաժարվել է այս և այլ հարցերում հետևողական հայկական դիրքորոշումից։
Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ներքին հասարակական ճնշումը կարող է դրդել նրանց առավել կոշտ դիրքորոշում որդեգրել և պայքարել Բերձորի հայկական մնալու համար։ Այս նպատակով անհրաժեշտ է անել հետևյալը. Բարձրաձայնել և տեղեկացնել Բերձորի խնդրի մասին աշխատատեղերում, բարեկամների ու ընկերների շրջապատում՝ բացատրելով, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հերթական զիջումն Ադրբեջանին։
Աջակցել այն հասարակական ու քաղաքական գործիչներին, որոնք այժմ աշխատում են Բերձորի հայկական մնալու օգտին։ Ստիպել ՀՀ դե-ֆակտո կառավարության ներկայացուցիչներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին անդրադառնալ այս խնդրին և հանրային հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են անում, որպեսզի Բերձորի հայկական մնա։ Այցելել Բերձոր, Աղավնո, Եղծահող և այլ հայկական բնակավայրեր և տեղից անել մեդիա-անդրադարձներ, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի այս մասին»։
-
19:16
23.07.26
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
Կարդալ ավելին
-
14:07
23.07.26
Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է Վեհափառի պաշտոնանկությանը աջակցել. հայտարարություն
Կարդալ ավելին
-
20:10
21.07.26
Հաղթանակի ճանապարհը տրվում է զրկանքներով և տառապանքով․ Բագրատ Սրբազան
Կարդալ ավելին
-
14:24
20.07.26
Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները․ Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից
Կարդալ ավելին