Լրահոս
Առողջապահական
12:44
04.09.19
90

Բուժկենտրոնների տնօրեննրը Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ

Img default alt hy

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչը նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի...

Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները... սա պաշտոնական դիրքի չարաշահում է:

Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ»: