-
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26
Ձերը էտ ա՝ կալանավորելը․ մերը պայքարելն ա, թասիբն ա ու պատիվն ա․ Արթուր Սարգսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթը՝ իրեն անձեռնմխելիութունից և ազատությունից զրկելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ․
Սիրելի Հայրենակիցներ,
Իմ քույրեր և եղբայրներ,
Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ հաճախ չէ, որ դիմել եմ Ձեզ այս ամբիոնից, սակայն այս ամբիոնից դուրս՝ լինեիք Դուք Ձեր գյուղում, քաղաքում, հանրահավաքին, փողոցում կամ հերթական ապօրինության արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում ես եղել եմ Ձեր կողքին:
Ինձ շատերը մինչ օրս դիմում են որպես Սիսիանի քաղաքապետ, քանի որ լինելով Սիսիանից՝ միշտ իմ ընտանիքի հետ միասին եղել եմ իմ քաղաքի և իմ Սյունիքի կողքին: Վստահեցնում եմ Ձեզ՝ իմ քաղաքի համար ծառայելը բացառիկ պատիվ էր, և դա անում էի սիրով ու ամբողջ սրտով, էնպես ինչպես բնորոշ է Սիսիանցիներին:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ինչպես Ձեզանից շատերի, այնպես էլ իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց: Սիսիանի իմ բազմաթիվ եղբայրներ հերոսաբար նահատակվեցին հանուն մեր Արցախի պաշտպանության, ինչպես բազմաթիվ այլ համայնքներից. հետևաբար ես չէի կարող այլևս պարզապես երկրում առկա իրավիճակին նայել մեր քաղաքի դիտակետից:
Բոլորիս աչքի առաջ հանձնվում էր մեր Արցախը: Ձեզանից շատերի նման, ինձ համար ակնհայտ էր, որ նոյեմբերի 9-ից հետո մյուս թիրախը լինելու է Սյունիքը, և ես ստանձնեցի պատասխանատվություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ:
Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին և պայքարներին մասնակցել եմ իմ ողջ ներուժով, դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու ոգին: Ձեր հետ միասին կիսել եմ մեր հաջողությունները և պարտությունները: Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները և թուրք-ադրբեջանական տանդեմը: Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային:
Անկեղծորեն՝ թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ Հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին:
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ իմ եղբայր Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում է դեպի Երևան: Սահմանազատման և սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացը, դրա դեմ ընդվզումը վերածվեցին համազգային Սրբազան պայքարի, և ես այդ պայքարից ևս անմասն չմնացի:
Օրվա իշխանությունները շատ ու շատ լավ են հիշում 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման:
Ես այդ օրը գիտեի, դա հստակ էր, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ, շինծու մեղադրանքներ: Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց:
2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին հաջորդող օրերին՝ ես առաջիններից էի, ում նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործ հարուցվեց, և չնայած պատգամավորի կարգավիճակին՝ ինձ ժողովրդավարության բաստիոնի դատավորները, նույն արմեն դանիելյանները կալանավորում էին կամ կալանքի տակ պահում:
Ես այդ ապօրինություններից մի պահ անգամ չեմ ընկճվել, չեմ հուսահատվել, հակառակն՝ ավելի վճռական տրամադրված ազատ եմ արձակվել ու պայքարել եմ: Այսօր նույն խումբը որոշել է, որ ինձ պետք է նորից կալանավորեն:
Սիրելի հայրենակիցներ, ոնց արդեն ասացի, ես սպասում էի, որ նման մի բան լինելու է դեռ 2024 թվականի մայիսի 9-ից:
Հարց է առաջանում՝ իսկ ինչու են որոշել ինձ զրկել անձեռնմխելիությունից: Եկեք առաջինն արձանագրենք, որ օրվա իշխանության համար հանցագործ է ցանկացած ոք՝ լինի դատավոր թե յուրային պատգամավոր, բարերար թե հոգևորական, ազգային պետական գործիչ թե մտավորական, եթե նա ազգային է, բարոյական է, եթե չի քծնում, չի հանձնվում, թուրքի կոշիկ չի լիզում:
Ճար ունենան, Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն՝ հայ լինելու հայի անունը բարձր պահելու համար կամ բաքվի բանտում գտնվող մեր Հայրենակիցների մասին խոսելու, հիշելու համար:
Ըստ օրենքի, այս խոսքս պետք է կոնկրետ հասցեատեր ունենար, դրա իրացման համար նպատակ ունենար: Ժողովրդավարական երկրներում բազմաթիվ են դեպքերը, երբ Գլխավոր դատախազը գալիս է Ազգային ժողով՝ գիտակցելով, որ ոչ մի երաշխիք չունի, թե այդ միջնորդությունը բավարարվելու է, թե օրինակ հենց իր պաշտոնավարման հարցն է դրվելու: Բայց մենք աննախադեպ ժողովրդավարության բաստիոնում ենք, ավելի հստակ՝ բռնապետության բաստիոնում ենք․ այստեղ ամեն ինչ նախապես որոշված է, գրված է, հաստատված է:
Հակառակ դեպքում կամ հակառակվելու դեպքում՝ պետք է պարզապես հարցնել Աղազարյան Հովիկին, ինքը լրիվ կասի, թե ձեր հետ ինչ կլինի: Ոստի անիմաստ է ձեզ ուղղված խոսք ասել: Եկել եք, որոշել եք կալանավորել՝ արեք: Ձերը էտա՝ կալանավորելը, մարդուն ճնշելը ու վախեցնելը: Մերը՝ պայքարելնա, թասիբնա ու պատիվնա:
Օրեր շարունակ բոլոր տեղեկատվական միջոցներով՝ 24 ժամ, խոսում են, որ Հայաստանում ահաբեկչության մեղադրանքներ են առաջադրվել: Դուք նույնիսկ նման հարցերում եք հասարակությանը խաբում, Դուք նույնիսկ նվազագույն շնորհք չունեք անմեղության կանխավարկածը հարգելու կամ գոնե Ձեր իրավապահների խոսքը հարգելու: Մեղադրանքներն իբր ահաբեկչության նախապատրաստությանն են վերաբերում:
Կրկին ոչ թե ահաբեկչություն, ոչ թե ահաբեկչության փորձ, այլ նախապատրաստություն:
Պաշտոնապես եմ ասում, սիրելի Հայրենակիցներ, պարզ ճակատով եմ ասում՝ չկա նման բան, չի եղել նման բան, և չկա որևէ ապացույց նման որևէ երևույթի մասին: Մենք դուրս ենք եկել այս իշխանությունների դեմ պայքարի և նույնիսկ ձեր մոնտաժված, մի տեղ փոփոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ է պարզ, որ մենք Ձեզ հեռացնելու ենք օրենքով չարգելված միջոցներով, և վստահ եմ՝ դա լինելու է: Մեր ժողովուրդը դա տեսնելու է:
Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ես ոչ մեկից հայացք չեմ փախցնում, որովհետև ես Արցախ չեմ հանձնել, ես չեմ ճանաչել Արցախը ինչ-որ ադրբեջանի կազմում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ էլ մի բան եմ մուրացել, ես թասիբով ու տղամարդու խոսքի արժեքն իմացող Հայ տղամարդ եմ, ով արդեն հասցրելա ապօրինի կալանավորվի։ Ոչինչ թող էլի լինի, բայց դուք սաղ կյանք հիշելու եք՝ ինչքան փորձանք ու փորձություն, ինչքան ամոթ ու դժբախություն բերիք մեր Հայրենիք:
Ես պայքարել եմ ու պայքարելու եմ, ու լավ իմացեք՝ դուք եղածն օրվա իշխանություն եք, ու դուք հեռանալու եք, հեռացվելու եք ու երբեք չեք մոռացվելու:
Աստված պահապան լինի մեր Հայրենիքին ու մեր օջախներին։ Չկասկածեք, այս փոքր ու մեծ փորձությունները ևս հաղթահարելու ենք, ժողովուրդ ջան:
Ու որպես վերջաբան.
Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ, որ իմ հայրենիքում Աստված չպարտվի սատանային, Սերը՝ ատելությանը, Տերը՝ ստրուկին, Վեհը՝ ստորին, Ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, Նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը։
Գնացինք Ձեր ցավը տանեմ:
-
21:39
25.07.26
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
Կարդալ ավելին
-
17:53
25.07.26
Փաշինյանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Կարդալ ավելին
-
16:20
25.07.26
Էկոնոմիկայի նախարարը ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Հակոբ Բադալյան
Կարդալ ավելին
-
14:00
25.07.26
Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է. Ռուբեն Մխիթարյան
Կարդալ ավելին