Լրահոս
Քաղաքական
11:38
30.04.26
704

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի

Img default alt hy

Մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում: 

Քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի կունենա հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված մեծ համերգ, որի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 393 մլն դրամ: 

Տոնական ծրագրում հայ և ֆրանսիացի արտիստները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: 

Գյումրին ընտրվել է որպես միջոցառման վայր՝ ի նշան երախտագիտության աղետալի երկրաշարժից հետո Ֆրանսիայի ցուցաբերած մեծ աջակցության: