Լրահոս
Միջազգային
12:34
23.06.26
143

Ուկրաինայի իրավիճակը ցույց է տալիս, թե ինչ ողբերգության կարող է հանգեցնել պատմության վերանայումը․ Ուշակով

Img default alt hy

Արևմտականները փորձում են հարված հասցնել ինտեգրացիոն այն միավորումներին, որոնց մասնակցում է Մոսկվան, ինչպես նաև սերմանում են պատմության վերանայում այն ժողովուրդների համար, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և օգնել միմյանց: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, թե դա ինչ ողբերգության կարող է հանգեցնել, նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ»-ում։

«Մենք տեսնում ենք «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցների համառ փորձերը՝ հարված հասցնելու ինտեգրացիոն այն միավորումներին, որոնց անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը: 

Ընդ որում՝ սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց: Նայելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հասկանալի է, թե այս ամենը ինչ ողբերգության կարող է հանգեցնել», - ասել է նա։