Լրահոս
Միջազգային
11:32
23.06.26
149

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

Img default alt hy

Վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորած Լիտվայի նախարարների կաբինետը հայտարարել է հրաժարականի մասին։ Այս որոշումը կառավարության անդամների ընդհանուր համաձայնությամբ ընդունվել է կաբինետի նիստի ժամանակ։

«Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հպարտանալու բան ունենք՝ պետության և նրա ժողովրդի բարօրության համար կատարված աշխատանքով,- ասել է վարչապետը:- Այսօր մենք որոշում ենք կայացնում հրաժարականի մասին»։

Վարչապետը և կառավարությունն ամբողջ կազմով ստիպված են եղել հրաժարական տալ իշխող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Կոալիցիան վերաձևավորելու հարցը օրակարգ է մտել այն բանից հետո, երբ հունիսի սկզբին Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որոշեց դադարեցնել համագործակցությունը «Արշալույսը Նեմանի վրա» կուսակցության հետ՝ մեղադրելով վերջինիս պոպուլիստական քաղաքականության մեջ։ Կոալիցիայի նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատները՝ հանուն Լիտվայի» կուսակցությունը։ Այս փոփոխությունների շրջանակում որոշվել է «վերաբեռնել կառավարությունը»։