-
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին դիմադրել այս սադրանքներին, մեր ձևով․ Տիրատուր քահանա Սարդարյան
Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է․
«Եկեղեցին ձեզ համար խաղալիք չէ:
Պատասխան Մարիա Կարապետյանին:
2025 թ. հունիսի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ, պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) դեմ հերթական անհեթեթ կուսակցական հարձակումով՝ պահանջելով, որ այն ճանաչի «պետության գերակայությունը» և իր բազմադարյա ավանդույթները ենթարկի կառավարության քաղաքական կամքին։
Նրա խոսքերը ոչ միայն աստվածաբանական խեղկատակություն էին, այլև դիտավորյալ սադրանք, որը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Պատմական խեղաթյուրումների, իրավական ինքնավստահության և պոպուլիստական հռետորաբանության խառնուրդով Կարապետյանը փորձում է ներկայացնել իրենց կուսակցության ծրագիրը, ըստ որի եկեղեցին՝ հայ ինքնության ողնաշարը, պետք է վերածել որվա իշխանության խաղալիքի։
Այս ելույթը հարձակում է ոչ միայն Եկեղեցու, այլ նաև ողջ հայության վրա։ Չնայած նրան, որ սա անշնորհակալ գործ է, պորձենք բացահայտել Կարապետյանի խոսքի մեջ թաքնված աբսուրդը, մանիպուլացիան և վտանգը։
Եկեղեցին ու հայոց վանքերը
Կարապետյանը պնդում է, թե հայ ժողովուրդը իր վանքերը «վստահել է» Եկեղեցուն՝ դրանք պահպանելու նպատակով։ Այս հայտարարությունը ոչ միայն կոպիտ սխալ մեկնաբանություն է, այլ նաև մի դիտավորյալ սադրանք, որը խեղաթյուրում է պատմական իրականությունը։ Հայաստանի և Սփյուռքի վանքերը՝ Գեղարդից մինչև Տաթև, Դադիվանքից մինչև Հաճկատար ու Մշո Սուրբ Կարապետ, պատկանել են ու պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցուն, ոչ թե պետությանը կամ պետություններին (այդ թվում նաև այն եկեղեցիները, վանքերը, կալվածքներն ու գումարները, դրանք ապորինի ու բռնի կերպով «ազգայինացված», եկեղեցուց խլված, գողացված են)։ Դրանք դարեր շարունակ եղել են հոգևոր և մշակութային կենտրոններ, որոնք ՀԱԵ պահպանել է օտար տիրապետության, ցեղասպանության և խորհրդային ճնշումների ժամանակաշրջաններում։ Դառը ճշմարտությունը, որը Կարապետյանը շրջանցում է, այն է, որ պետությունները՝ մասնավորապես՝ կայսրական տերությունները, ինչպիսիք էին Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը, բռնագրավել, թալանել և կործանել են այդ վանքերը։ Եվ հենց Եկեղեցին է եղել այն ուժը, որը անխոնջ ջանքերով պաշտպանել է դրանք՝ հաճախ պետական բռնության դեմ պայքարելով։ Այսօր Եկեղեցին դեռ ձերնպահ է ՀՀ-ից փոխհատուցում պահանջելուց, բայց եթե այսպես շարունակվի, ապա պետք է անպահման քննարկել նաև միջազգային ատյաններում Եկեղեցու իրավունքների ու սեփականության վերականգնման հարցը:
Կարապետյանի պնդումը ապտակ է հայոց պատմությանը ու առողջ տրամաբանությանը։ Նա ակնարկում է, թե Եկեղեցին ընդամենը պետական ունեցվածքի կառավարիչ է՝ անտեսելով այն փաստը, որ ՀԱԵ-ն հենց ինքը սրբավայրերի ստեղծիչն ու պահապանն է։ Այս խեղաթյուրումը պատահական չէ. այն ծառայում է Եկեղեցին իբրև ստորադաս կառույց ներկայացնելու նպատակին՝ որը ենթակա պետք է լինի օրվա իշխանությանը։ Այն ժողովրդի համար, որի համար վանքերը հավատքի և դիմադրության խորհրդանիշներ են, սա, կրկնեմ, սադրանք է, որն ուղղակի հարվածում է ազգային ինքնության սրտին։
Եկեղեցու գլոբալ դերը՝ սփյուռքի հենասյուն
Կարապետյանն ու նրա գաղափարակիցները, ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսում են մի կարևոր իրողություն. Հայ Առաքելական Եկեղեցին սահմանափակված չէ Հայաստանի Հանրապետության սահմաններով։ Այն, իրենց առապաշարով ասված. գլոբալ կառույց է, որը միավորում է միլիոնավոր հայերի սփյուռքում՝ Լոս Անջելեսից մինչև Բեյրութ, Փարիզից մինչև Մոսկվա ու Սինգապուր, Թեհրանից մինչև Երուսաղեմ, Կիեվից մինչև Բեռլին ու Փարիզ։ Աշխարհի տարբեր երկրներում ՀԱԵ-ն ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև լեզվի, պատմության և մշակույթի ազգային ու հոգևոր ինքնության հենասյուն։ Այս գլոբալ ընդգրկվածությունը Կարապետյանի կողմից Եկեղեցին պետական վերահսկողության տակ դնելու փորձը դարձնում է աբսուրդ։
Եկեղեցին նաև ունի ժողովրդավարական կառուցվածք։ Ի տարբերություն Կարապետյանի ակնարկների՝ ՀԱԵ-ն միակուսակցական հոգևոր խավ չէ, այլ համայնք, որտեղ աշխարհականներն ու հոգևորականները միասին են գործում։ Ժողովներ, թեմական խորհուրդներ և հավատացյալների ակտիվ մասնակցությունը ձևավորում են նրա որոշում կայացնելու գործընթացները։ Այս ժողովրդավարական կառուցվածքը դարեր շարունակ դարձրել է Եկեղեցին դիմադրող՝ պարսկական, օսմանյան և խորհրդային ճնշումների դեմ։ Կարապետյանի պահանջը, որ Եկեղեցին ենթարկվի որվա իշխանությանը, անտեսում է այս իրականությունը և արտահայտում է խորապես վիրավորական վերաբերմունք աշխարհասփյուռ հայ համայնքի նկատմամբ։ Նա փորձում է մի հաստատություն, որն անցնում է Հայաստանի սահմաններից դուրս, նեղացնել մինչև մեկ կուսակցության շահ։
Պետական գերակայությունը
Կարապետյանի հիմնական թեզն այն է, որ Եկեղեցին պետք է ճանաչի «պետության գերակայությունը»։ Սա ոչ միայն աստվածաբանորեն անընդունելի է, այլև՝ հակասահմանադրական։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Եկեղեցու և պետության բաժանումը՝ միաժամանակ ՀԱԵ-ն ճանաչելով որպես առանձնահատուկ կարգավիճակ ունեցող։ Այս բաժանումը պարզապես իրավական ձևականություն չէ, այլ՝ կրոնական ազատության պաշտպանության երաշխիք, որը պաշտպանված է նաև միջազգային պայմանագրերով, ինչպես օրինակ՝ Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի 9-րդ հոդվածը։ Կարապետյանի պահանջը ուղղակի հարձակում է այս հիմնարար իրավունքների վրա՝ փորձ՝ Եկեղեցին վերածել պետական կառույցներից մեկի։
Պատմության ընթացքում ՀԱԵ-ն հաճախ եղել է հակակշիռ պետական իշխանության։ Ավարայրի ճակատամարտում (451 թ.) այն գլխավորել է դիմադրությունը պարսկական բռնի դարձի փորձին։ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում այն ապաստան էր հալածվողների համար։ Խորհրդային շրջանում այն պահպանում էր հայկական ինքնությունը, երբ պետությունը փորձում էր այն ոչնչացնել։ Կարապետյանի պնդումը, թե Եկեղեցին «հաշտ» է եղել կայսրությունների հետ, կոպիտ խեղաթյուրում է Եկեղեցու պատմական դերը որպես ազգային հոգու պահապան։ Նրա պահանջը՝ պետական վերահսկողության մասին, ոչ միայն հակահայկական է, այլ նաև հակաժողովրդավարական, քանի որ թուլացնում է այն հաստատության ինքնավարությունը, որն ունի միլիոնավոր հավատացյալների վստահությունը (առնվազն երեք անգամ ավելի շատ քան որևե ՀՀ իշխանություն)։
Կուսակրոնության շուրջ քննարկումը՝ պոպուլիզմ. ուրիշ ոչինչ
Կարապետյանի հարձակումն կուսակրոնության ինստիտուտի դեմ ևս մեկ օրինակ է նրա զրպարտչական մարտավարության։ Այս ընդհանրական քննադատությունը հոգևորականների հասցեին պոպուլիստական փորձ է վարկաբեկելու Եկեղեցին՝ առանց որևէ փաստարկ ներկայացնելու և հասկանալու, թե ինչ է կուսակրոնությունը։ Կուսակրոնությունը ՀԱԵ-ում ճանապարհ է, որի ճամփորդները, մարդ լինելով, կարող են նաև սխալվել: Այդ պարագայում եկեղեցին ունի խոստովանության, ապաշխարհության ու մեղքերի թողության Սրբազան Խորհուրդը, իսկ խոստովանության գաղտնիքը, եթե թարգմանենք քաղաքական լեզվի. անձնական տվյալ է, որը հանրայնացման ենթակա չէ և սերտորեն կապված է մարդու արժանապատվության հետ։ Կարապետյանի «բարեփոխման» պահանջն անցնում է պետության իրավասությունից դուրս և ոտնահարում է Եկեղեցու ինքնիշխանությունը։
Նրա լեզուն դիտավորյալ սադրիչ է՝ կասկած և բարկություն ներշնչելու փորձ։ Կեղծավոր հոգևորականների կերպար ստեղծելով՝ նա խաղում է հասարակության զգացմունքների, վախերի ու բարոյականութան հետ: Սա իհարկե ստոր փորձ է՝ Եկեղեցին մերժելու և կառավարությանը ներկայացնելու որպես բարոյական իշխանություն։ Հավատացյալ հասարակության համար սա հարձակում է Եկեղեցու հոգևոր ամբողջականության վրա, որը դարերով վայելել է ժողովրդի վստահությունը։ Փորձ է կատարվում վարկաբեկել եկեղեցին և սեփական անձն ու կուսակցությունը ներկայացնել իբրև բարոյական որոշումներ կայացնող անսխալական իշխանություն:
Փաշինյանի հռետորաբանությունը և խոսքի ազատության Կարապետյանի պաշտպանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականների հասցեին հնչեցրած սուր արտահայտությունների նկատմամբ, ևս մեկ ապացույց է նրա ելույթի հակաժողովրդավարական բնույթի։ Նա խոսում է «արժանի ցնցման» մասին՝ այն հոգևորականների նկատմամբ, ովքեր քննադատում են պետությունը, նրանց կոչելով «գուբերնատորների սպասավորներ»։
Այս լեզուն ոչ միայն զրպարտչական է, այլ նաև հարձակում խոսքի ազատության վրա, որը երաշխավորում է նաև հոգևորականների՝ իշխանություններին քննադատելու իրավունքը։ Արցախի պատերազմից հետո Եկեղեցին եղավ վշտի և ընդդիմության ձայն։
Կարապետյանի փորձը՝ այդ քննադատությունը ներկայացնել իբրև դավաճանություն, վկայում է իշխանամետ տոտալիտար ձգտումների մասին՝ լռեցնելու այլախոհությունը, վախեցնելու բոլոր նրանց, ովքեր համակարծիք չեն «մեծարգո» Վարչապետի մտքերի հետ։
Եկեղեցին իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը, հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունն արտաքին քաղաքականության կործանարար ձախողումների համար արժանանում է քննադատության։ Կարապետյանի՝ Փաշինյանի հարձակումներին աջակցելը ցույց է տալիս մտահոգիչ անտանելիություն բազմակարծության նկատմամբ, որը ժողովրդավարության հիմքն է։ Իսկ քաղբանտարկյալների թվի աճը Հայաստանում խոսում է նրա մասին, որ այս իշխանությունը, մեղմ ասած սարսափելի բռնապետության վերածվելու ճանապարհին է:
Կոչ՝ Եկեղեցու պաշտպանության
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետությունների ու իշխանությունների խաղալիք չէ։ Նա հայ ինքնության հոգևոր սիրտն է, որն անցել է դարերի փորձության միջով, մայրաբար հոգալով իր զավակաց հոգսերը, ըստ կարողության։ Նրա վանքերը պետության սեփականությունը չեն, այլ սրբավայրեր են, որոնք Եկեղեցին ստեղծել ու պահել է արյան և հավատի գնով։ Նրա ժողովրդավարական կառուցվածքը, որը միավորում է հոգևորականներին և աշխարհականներին, դիմացկունության օրինակ է, որը կապում է հայոց սփյուռքը հայրենիքին։ Փաշինյանի ու նրա թիմակիցների ելույթներն ու գործերը ծրագրավորված հարձակում է հայոց հոգևոր ժառանգության վրա՝ փորձ Եկեղեցին խաղալիքի վերածելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության ամրապնդման համար։
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին, հատկապես հավատացյալ իմ քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև իմ հոգևոր եղբայրներին՝ դիմադրել այս սադրանքներին. մեր ձևով:
Եկեղեցին առաջընթացի խոչընդոտ չէ, այլ հույսի փարոս։ Նա քաղաքական ինստիտուտ չէ, այլ հոգևոր միություն, որի նպատակը մարդկանց հոգևոր բարորությունն է: Նրա վանքերը մեր պատմության վկայություններն են, նրա համայնքները՝ միասնության ցանց։
Պաշտպանենք ՀԱԵ-ն, որպեսզի այն չվերածվի որևե պետության ձեռքի խաղալիք:
Հիշենք. Ճշմարտությունն ավելի ուժեղ է սադրանքից, և մեր ժողովրդի միասնությունը ավելի ուժեղ է քան որևե բաժանարար ու պառակտիչ ծրագիր։ Եկեղեցին իր ամբողջականությամբ թույլ չի տա, որ իրեն գործիք դարձնեն քաղաքական խնդիրներ լուծելու համար»:
-
15:03
27.07.26
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Կարդալ ավելին
-
13:37
27.07.26
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
Կարդալ ավելին
-
13:26
27.07.26
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
Կարդալ ավելին
-
12:00
27.07.26
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
Կարդալ ավելին