Լրահոս
Միջազգային
15:26
05.03.22
154

Էվակուացիայից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունները շարունակելու մասին․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 5-ին խաղաղ բնակչության տարհանման միջոցառումների արդյունքներն ամփոփելուց հետո միայն կարելի է խոսել Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու մասին։

«Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի պայմանավորվածությունը գործի։ Դա այսօրվա ամենակարևոր խնդիրներից է։ Կտեսնենք՝ հնարավոր է արդյոք առաջ շարժվել բանակցային գործընթացում»,- հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում։