-
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26
Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում․ Տիգրան Ներսիսյան
«Փաստինֆո»-ն գրում է․
«Մշակույթի ոլորտում առաջիններից մեկն եմ եղել, որ շատ հստակ արտահայտել եմ դիրքորոշումս՝ օրվա իշխանությունների դեմ և մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,- մեզ հետ զրույցում ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը, խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական լարված ճգնաժամի մասին։
Դերասանը հավելում է՝ Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում.
«Այնտեղ հավաքվածները սկսել են ու գնում են փոփոխությունների ճանապարհով։ Թե ո՞ւր կհասնեն շարժման ղեկավարներն ու իրենց շուրջ համախմբված մարդիկ, սա, արդեն, ցույց կտա ժամանակը։ Կարող եմ միայն հավելել, որ ես էլ նրանցից մեկն եմ, որը քայլում է նույն ճանապարհով»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Հարցին՝ ի՞նչն է դերասանին առավել զայրացրել՝ օրվա իշխանությունների ցուցաբերած վարքագծում, վերջինս նկատում է՝ զայրացնել եզրույթն, այս պարագայում, խիստ մեղմ է՝ նկարագրելու այն, ինչ զգում է ինքը՝ վերջին մի քանի տարիներին.
«Փորձեք պատկերացնել, որ սա զայրույթ չէ, այլ ավելի սարսափելի մի բան՝ ընդվզում, պոռթկում…
Ինչ ուզում եք անվանեք դրան։ Իրականությունն այն է, որ պարտված և կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը չի կարող և իրավունք չունի շարունակել ղեկավարել մի երկիրը, որն ինքը խայտառակ կերպով գլխիվայր շուռ է տվել։ Նրան ոչինչ պետք է չասվեր այս մասին, նա պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ լուռ և սեփական նախաձեռնությամբ հրաժարական ներկայացներ ու հեռանար նոյեմբերի 9-ին, բայց այդպես չեղավ։ Աշխարհում, անգամ, նման նախադեպ չկա, գոյություն չունի, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակի պաշտոնավարումը։ Եվ խնդիրը պատերազմում մեր տարած պարտությունը կամ ձախողված արտաքին քաղաքականությունը չէ միայն։ Ամբողջ պետական համակարգը՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթն է ջախջախված վիճակում։ Ոչ մի բան իր տեղում չէ երկրում, բացի ղեկավարից, որ շարունակում է կառչած մնալ աթոռից։
Հավանաբար, նա շատ է սիրում պաշտոնը և ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել դրանից, կամ էլ՝ մեծ վախեր ունի, որ կորցնելով այն՝ ստիպված է լինելու պատասխանատվության ենթարկվել այն ամենի համար, որ կատարել և թույլ է տվել իր պաշտոնավարման ընթացքում։ Կամ, գուցե, գոյություն ունի ավելի սարսափելի մի վարկած՝ նա դեռևս անելիք ունի իր տերերի առաջ՝ երևի դեռ մինչև վերջ չի քանդել այս երկիրն ու վերջնականորեն անդունդը չի գլորել մեզ»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Ամենաանբարոյականն այս իրավիճակում, ըստ դերասանի, օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝բացառապես ամեն բան բարդել, այսպես կոչված, նախկինների վրա.
«Ինչ ասում ես, պատասխանում են՝ դա մենք չենք, նախկիններն են դրա մեղավորը։ Դա նման է նրան, որ ես դուրս գամ բեմ, տապալեմ ներկայացումը, խայտառակեմ ինքս ինձ ու մեր թատրոնը և պատճառաբանեմ, արդարանամ, թե մեղավորը ես չեմ, նախկինների օրոք կառուցված թատրոնի շենքը, պատերը, բեմը կամ լույսերն են մեղավոր, որ ես չեմ կարողանում, ինչպես հարկն է, կատարեմ իմ աշխատանքը՝ դերասանությունը։ Սա, ուղղակի, անբարոյականություն է, այլ մեկնաբանություն չեմ գտնում՝ նկարագրելու այս անհեթեթ երևույթը»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Խոսելով երկրում ստեղծված իրավիճակում լոյալություն և լռության քաղաքականություն որդեգրած իր կոլեգա արվեստագետների և մտավորականների մասին՝ դերասանը նկատում է՝ նրանց մեջ խոսում է կոնֆորմիզն ու վախը՝ կորցնելու տաքուկ անկյունը.
«Նրանք վախենում են։ Դա սովորական կոնֆորմիստ մտավորականի պարզունակ վախ է, որ, ասենք, մանր-մունր հարցերով էլ պետության աջակցությունը չեն ստանա, ինչ-ինչ կենցաղային բնույթի էժանագին հարցեր իրենց համար չեն կարողանա լուծել, որոնք նրանց հաջողվում է այս կամ այն պաշտոնյային քծնելու արդյունքում և այլն։
Գիտե՞ք, երբ այդպիսի վախեր է ունենում ասենք, երիտասարդը, դեռ, ինչ-որ տեղ, փորձում ես հասկանալ, բայց երբ երկրի ու պետության համար օրհասական այսպիսի իրավիճակում վախենում է խոսել Ազգային հերոսի կոչում ստացած արվեստագետը (անուններ չտանք), սա, արդեն, ուղղակի, բոլոր տեսակի բացատրություններից դուրս է։ Բա էլ ինչո՞ւ ես դու հասել այդ տարիքին և վայելում «Ազգային հերոս»-ի բարձրագույն կոչումը, որ վախենում ես օրհասական այս պահին բարձրացնել քո ձայնը։ Լա՜վ, ինչի՞ց ես դու վախենում, այ մարդ, էլ ի՞նչ ունես կորցնելու։ Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի…Ամոթ է, ուշքի եկեք»։
Դերասանը նկատում է՝ երբ ինքն է բարձրաձայնում իր բողոքն ու ընդվզումը, շատ լավ հասկանում և հաշիվ է տալիս ինքն իրեն, որ, նմանօրինակ իշխանությունների պարագայում, դա անհետևանք չի մնալու. «Եվ, ահա, որպես հետևանք եղավ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը մի գեղեցիկ օր կասեցրեց ինձ հետ իր ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Բայց մի՞թե այդ, այսպես ասած, անհաջողությունը հավասարազոր է այն արհավիրքին, որի առաջ հիմա հայտնվել է մեր երկիրը, այն է՝ բառացիորեն չլինելու վտանգի մասին է խոսքը»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։
Ամփոփելով զրույցը, դերասանից փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում ԿԳՄՍ-ի նոր նախաձեռնության մասին, որով վերջիններս պատրաստվում են չեղարկել վաստակավորի և Ժողովրդականի կոչումները։ Տեղեկացնենք, որ որպես հիմնավորում նշվում է, թե աշխարհի որևէ զարգացած երկրում նման պրակտիկա չկա։
Տիգրան Ներսիսյանին հարցն անակնկալի է բերում, ասում է՝ տեղյակ չէր, առաջին անգամ մեզանից է լսում, որ նման նախաձեռնություն կա.
«Գիտե՞ք, երբ սրանք իրենց այս կամ այն անհեթեթությունն արդարացնելու համար օրինակ բերում աշխարհին, մարդու ծիծաղը գալիս է։ Գուցե աշխարհում Վաստակավորի և Ժողովրդականի պրակտիկա չկա, բայց սրանք, գոնե, տեղյա՞կ են, թե աշխարհի այդ զարգացած երկրներում ինչպե՞ս են մեծարում իրենց արժանի մտավորականներին ու արվեստագետներին։
Ֆրանսիայում, օրինակ, այնպիսի հեղինակավոր կոչում կա, «Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ»-ը, որ պետությունը՝ շնորհելով իր այս կամ այն մտավորականին, ողջ աշխարհի առաջ մեծարում և ցույց է տալիս, թե ինչպիսի վաստակ ունի այդ անձն իր երկրում։ Իսկ ի՞նչ են անում սրանք՝ իրենց այս նախաձեռնությամբ… Հերթական անգամ նվաստացնո՞ւմ են մտավորականին, որովհետև, եթե նրանք չեղարկում են Վաստակավորի և Ժողովրդականի կոչումները, ասո՞ւմ են, թե ինչպե՞ս են փոխարինելու վաստակի արժևորման երևույթը։
Ի վերջո, խոսքը կոչումների կամ մեդալների մասին չէ, այլ երևույթի, ինչը, հերթական անգամ, փորձում է ջնջել այս իշխանությունն, ինչպես ամեն լավ ավանդույթ։ Տեղյակ են, արդյո՞ք, այդ կոչումները չեղարկող քաղաքական գործիչները, որ այսօր հասարակ ավտոբուսի վարորդ լինելը տասնապատիկ ավելի եկամտաբեր է, քան, թատրոնի արտիստ լինելը։ Այս մասին այդ օրենքը չեղարկողները տեղյա՞կ են։
Եվ հետո, ինձ շատ հետաքրքիր է՝ գնալու են, ասենք, արդեն լուսահոգի Վաստակավորների և Ժողովրդականների շիրմաքարերի վրայից ջնջե՞ն այդ կոչումները կամ ի՞նչ են անելու այն արվեստագետների հետ, ովքեր դրանք արդեն ունեն։ Հասկանում եք չէ՞, որ արժեքների հերթական խեղաթյուրման հետ գործ ունենք։ Արժեքային համակարգը մի երևույթ է, որ, այդպես էլ, չհանդուրժեց այս իշխանությունը՝փորձելով ամեն տեղից ջնջել ու մաքրել դա։
Հետևաբար, ես միայն մի առաջարկ ունեմ օրվա իշխանություններին՝ այս մարդիկ թող գնան ԴՆԹ-ի թեստ հանձնեն, գուցե պարզվի, որ իրենք հայ չեն ու որևէ կապ և առնչություն չունեն հայ տեսակի հետ»,- ամփոփելով զրույցն ասում է դերասան, արվեստի Վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը»։
-
12:44
26.07.26
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
Կարդալ ավելին
-
12:30
26.07.26
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
Կարդալ ավելին
-
12:00
26.07.26
Գազ չի լինելու․ հասցեներ
Կարդալ ավելին
-
11:39
26.07.26
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
Կարդալ ավելին