Լրահոս
Հասարակական
18:23
08.05.26
145

Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Img default alt hy

Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: 

Գագիկ Առաքելյանի կենսագրությունը 

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: 

Աշխատանքային գործունեություն

2022-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),

2018-2022 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

V-XII.2018 թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

VI-IX.2014 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ,

2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։ 

Կրթություն

2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

Նախօրեին տեղեկացրել էինք որ Վեդու աղմկահարույց դեպքից հետո Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից: