Լրահոս
Իրավական
20:52
08.05.26
207

Գերագույն դավաճանը հասավ տիեզերական մասշտաբի դավաճանության բնականոն հանգրվանին. փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Գերագույն դավաճանը հասավ տիեզերական մասշտաբի դավաճանության բնականոն հանգրվանին՝ «Ինչո՞վ է Ղարաբաղը մերը եղել» հարցադրումը հնչեցնելուն։ Այս հռետորական հարցը — իրականում զտարյուն ադրբեջանաթուրքական պնդումը, թե Արցախը հայերինը չի եղել — բանավեճ չի էլ ենթադրում։ Ինչպես և չի ենթադրում այն հարցը, թե «արդյո՞ք 1915 թվին եղել է Հայոց Ցաղասպանություն»։ Հայ ինքնության դիտանկյունից նվաստացուցիչ է անգամ բանավեճի մեջ մտնել այս երկու հարցերով։

Իսկ թշնամու կողմը բացահայտորեն անցած թշվառին կարելի է պատասխանել միայն հետևյալ կերպ՝ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրության և ընտրել անցողիկ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Որին ամենաշատն եք սիրում կամ թեկուզ որից ամենաքիչն եք զզվում։

Գերագույն դավաճանին լավագույն պատասխանը դա՛ կլինի»։