Լրահոս
Միջազգային
14:42
05.03.22
296

Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու

Img default alt hy

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Ադրբեջանում է։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։