-
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26
Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթյուրում, անսահման պոպուլիզմ. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին:
«Սա օրվա իշխանական խմբակի հավաքական և առարկայական գնահատումն է հերթական անգամ։ Եվ այս հաստատումներն են նաև մեր երկրում նախորդ չորս տարիներին տնտեսական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառները։
Մինչև սոցիալ-տնտեսական իրավիճակի հերթական խեղաթուրումներին անդրադառնալը՝ պետք է փաստենք ամենակարևորը։
Փաստ 1․Այսօրվա իշխանությունները հանձնել և հանձնում են ՀԱՅԻ հայրենիքը։
Հիմա՝ ամփոփ ներկայացնեմ սոցիալ-տնտեսական օբյեկտիվ միտումները և իրական վիճակի պարզունակ և փնթի խեղաթուրումները ձախողակների այս իշխանության կողմից։
Փաստ 2․Մեր տարածաշրջանի վեց երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) 2021 թվականին միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։
Փաստ 3․Եվ սա էր այն հիմնական պատճառը, որ 2022 թվականին օրվա իշխանություններն ընդունեցին հակասոցիալական բնույթի պետական բյուջե։
Մասնավորապխես, 2020 թվականի սկզբից չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը՝ ահագնացող գնաճի պայմաններում։ Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 28,2 տոկոսով կամ 17200 դրամով։ Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացողի իրական եկամուտները նվազել են շուրջ 25 տոկոսով, միջին կենսաթոշակ ստացողինը՝ 38 տոկոսով, աղքատության նպաստ ստացողինը՝ 44 տոկոսով։
Փաստ 4․Սոցիալական հետևանքները չեն ուշանում։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նվազում է մարդկանց իրական եկամուտները և այդ հարվածն առավելապես զգում են անապահով ընտանիքները։ Աճում է աղքատությունը։
Փաստ 5․Իրականությունը թաքցնելու համար պարբերաբար նկարագրում են աղճատված իրավիճակ՝ կառավարության նիստերին իրենց նկարած որոշ ցուցանիշները հայտարարելով։
2022 թվականի մասիսի համար հնչեցված վերջին ցուցանիշներին անդրադառնամ ստորև։
Պատմում են, որ այս տարի ավելացնելու են պետական բյուջեի կապիտալ ծախսերը, քանի որ 2022 թվականի առաջին կիսամյակում իրենց պլանավորածից 46 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել։
Առաջին կիսամյակում ավել են հավաքել 46 միլիարդ դրամի չափով հարկեր, բայց ամբողջ տարվա համար պետական բյուջեում ավելացնում են 40 միլիարդ դրամ։
Փաստ 6․2022 թվականի երկրորդ կիսամյակի համար կառավարությունը կանխատեսում է տնտեսական անկում և հարկային մուտքերի պլանավորվածից ավելի քիչ հավաքագրում։
Փաստ 7․2022 թվականի առաջին կիսամյակում ավել հավաքագրված հարկային եկամուտների ընդամենը 25-30 տոկոսով կարող են այս տարի արձանագրված սննդամթերքի միջին գնաճի չափով (15 տոկոսով) բարձրացնել կենսաթոշակների և աղքատության նպաստների չափերը։ Փոխարենը ավելացնում են կապիտալ ծախսերը՝ լավ իմանալով, որ չեն իրականացնելու և դա մնալու է թղթի վրա։ Ընդ որում, կապիտալ ծախսերը 2022 թվականի պետական բյուջեով արդեն իսկ ավելացրել են շուրջ 60 տոկոսով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակու այդ ծախսերը փաստացի թերակատարվել են 55 տոկոսով։
Պարծենում են, որ շահութահարկի բազան՝ համախառն շահույթի չափն աճել է 30 տոկոսով և դա բացառապես իրենց շնորհիվ է, կապ չունի արձանագրված բարձր գնաճի հետ։
Փաստ 8․Առաջանցիկ գնաճը բերել է ծախսերի և իրացման գների աճի, իսկ շահույթի միջին նորման չի նվազել։ Հետևաբար՝ գնաճն անխոսս հանգեցրել է շահութահարկի բազայի և շահութահարկի ընդհանուր անվանական չափի ավելացման։ Այս պարզ կանոնի հակառակն է պնդում օրվա իշխանությունը՝ իրեն վերագրելով շահութահարկի աճի «դափնիները»։
Փաստ 9․Չեն ասում, որ ահագնացող գնաճի և իրենց հակասոցիալական քաղաքականության հետևանքով բիզնեսի համախառն շահույթները ավելացել են շուրջ չորս անգամ ավելի բարձր տեմպով, քան աշխատողների աշխատավարձերը։
Սրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 40 տոկոսով նվազեցրել են բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի բեռը, իսկ աշխատող աղքատների համար եկամտահարկի դրույքաչափը մնացել է նույնը։
Կառավարության նիստերում պարբերաբար և հատուկ շուքով հայտարարում են գրանցված աշխատողների թվի «ռեկորդների» մասին։
Կառավարության թելադրած վիճակագրության համաձայն 2022 թվականի մայիսին՝ 2021 թվականի մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է 38273-ով կամ 6 տոկոսով, աշխատավարձերի համախառն ֆոնդը ավելացել է 4,531 միլիարդ դրամով կամ 2,8 տոկոսով, իսկ միջին աշխատավարձի աճը կազմել է 12 տոկոս։
Հիմա ներկայացնեմ ամբողջական պատկերը։
Փաստ 10․Աշխատաշուկայի վերաբերյալ հայտարարված ցուցանիշներում առկա է ակնհայտ հակասություն։ Եթե աշխատավարձի հախառն ֆոնդն աճել է 2,8 տոկոսով, իսկ աշխատողների թիվը՝ 6 տոկոսով, ապա միջին աշխատավարձը պետք է նվազած լիներ, քանի որ վերջինս ստացվում է աշխատավարձի ֆոնդը աշխատողների թվի վրա բաժանելով։ Հակառակ այս պարզ տրամաբանության՝ կառավարության նիստում հայտարարում են, որ միջին աշխատավարձն աճել է, այն էլ 12 տոկոսով։
Փաստ 11․2022 թվականի մայիսին նախորդող 12 ամիսներին պետական լիազոր մարմնի տվյալներով աշխատանքի է տեղավորվել ընդամենը 10789 մարդ։ Այսինքն՝ նոր գրանցված աշխատատեղերի ընդամենը 25 տոկոսն է իրականում նոր աշխատատեղ, որը համալրվել է և այդպիսով լուծվել է սոցիալական խնդիր։ Ավել ցույց տրվող աշխատատեղերի 75 տոկոսը ստվերի կրճատման կամ առկա մեկ հաստիքային միավորը մի քանի աշխատողներով զբաղեցնելու արդյունք է, որը չունի սոցիալական ուղղակի ազդեցություն։
Փաստ 12․Աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, իսկ 45 տոկոսը ստանում է մինչև 79000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Այսինքն՝ աշխատողների մոտ կեսը աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։
Փաստ 13․2022 թվականի մայիսին միջին աշխատավարձն առանց հարկերի կազմել է 171500 դրամ, որի իրական աճը նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 19000 դրամ է։ Ստացվում է՝ միջին աշխատավարձ ստացողները չափավոր աղքատ են, քանի որ այն չի բավարարում նույնիսիկ երկու անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն կենսամակարդակը։ Մյուս կողմից, միջին աշխատավարձ ստացողների՝ միջին խավի կյանքի որակը ևս նվազել է, քանի որ կրճատվել են նրանց իրական եկամուտները։ Օրինակ․ չորս հոգանոց ընտանիքում երկու ծնողն էլ աշխատում են միջին աշխատավարձով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ այս ընտանիքի իրական եկամուտներն ավելացել են ամսական 38000 դրամով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն այս նույն ժամանակահատվածում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն ավելացել է 11800 դրամով։ Այսինքն՝ այս ընտանիքի կյանքը մեկ ամսվա հաշվարկով թանկացել է 47000 դրամով, որը շուրջ 9000 դրամով կամ 25 տոկոսով գերազանցում է այս ընտանիքի իրական եկամուտների աճը (38000 դրամ)։
Փաստ 14․Գնաճի տեմպերն ահագնանում են։ 2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Օրինակ․ առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը և կաթնաշոռը թանկացել են՝ 23 տոկոսով, ալյուրը՝ 18,5 տոկոսով, բուսական յուղ՝ 25 տոկոս, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն՝ թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։ Գումարենք նաև՝ այս տարվա հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։
Փաստ 15․Եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին, իսկ քաղաքացիների առնվազն կեսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։
Ամփոփելով՝ բնակչության կյանքի որակը շարունակաբար նվազում է, իսկ Հայաստանի քաղաքացիներն անցնող ամեն օրն ավելի վատ են ապրում, քան նախօրդ օրը»։
-
10:55
27.07.26
Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ Գագիկ Ծառուկյան
Կարդալ ավելին
-
15:50
26.07.26
Ծառուկյանի ոտի տակի ցեխը չարժի. մարդիկ տհաճ հարցեր ունեն՝ Փաշինյանին
Կարդալ ավելին
-
15:20
26.07.26
Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
21:39
25.07.26
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
Կարդալ ավելին