Լրահոս
Արցախ
14:18
09.04.21
63

«Կեղծ պրովոկացիա էր․ ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»․ Մուրադով

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովին։ Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Կայքի թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Նա Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

 «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։

Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Կայքի օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։

Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։