Լրահոս
Հասարակական
23:45
08.05.26
182

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ

Img default alt hy

ԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները:

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։

Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է ԱՄՆ հայոց արևելյան թեմը 2022 թվականից: Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում՝ ստանալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատումը: