Լրահոս
Հասարակական
22:14
08.05.26
185

Մղկտում ա սիրտս. գնդապետի ցավն ու ամոթը՝ Եռաբլուրում

34 տարի առաջ այս օրը այս ժամերին «Հարսանիք լեռներում» օպերացիան վճռորոշ ու ավարտական փուլում էր: Հայկական Շուշիում ճնշվում էին դիմադրության վերջին օջախները: Ռազմավարական և մշակութային բացառիկ նշանակություն ունեցող Շուշի քաղաքի ազատագրումը Արցախյան առաջին պատերազմի բեկումնային պահերից մեկն էր: Այդ պահի նշանակությունը 29 տարի անց փորձեց բեկել Նիկոլ Փաշինյանը՝ կասկածի տակ դնելով Շուշիի հայկականությունը և «դժբախտ ու դժգույն» անվանելով բերդաքաղաք Շուշին, որին նաև «Կովկասյան Փարիզ» անունն են տվել: 

Արդեն 6 տարի է՝ ամոթով է գնդապետ Արմեն Եթենիկյանը հայացքն ուղղում Եռաբլուրում իրեն նայող հերոսների աչքերին: Ղարաբաղյան շարժումը իրենց հոգում չսպանած մարդիկ խոստում են տալիս զինվորական պանթեոնում՝ արդարությունը վերականգնվելու է: