Լրահոս

2026-05-09
  • Img default alt hy
    Իրավական
    3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել
    Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ տեղեկությունը համատեղ իրացրին ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ 46, 43 և 48 տարեկան երեք օտարերկրացի Լեռնագոգ գյուղում գտնվող շինությունում հերոին ու մեթամֆետամին տեսակի թմրամիջոց են իրացրել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում բնակվող 39-ամյա տղամարդու, և պատրաստվում են հատել պետական սահմանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Իրավապահների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայիսի 2-ին՝ կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղում կանգնեցվեց Արմավիրի մարզի մի բնակչի վարած մեքենան։ Վարորդն ու երեք օտարերկրացի ուղևորները ձերբակալվեցին և մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Կազմված փաստաթղթերի հետ նրանք ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում կատարված զննությամբ Լեռնագոգ գյուղի շինությունում հայտնաբերվեց 276 գրամ հերոին, նաև՝ առանց փաստաթղթի որսորդական հրացան։ 43-ամյա տղամարդու բժշկական զննությամբ էլ հայտնաբերվեց հերոինի և մեթամֆետամինի զանգվածով 12 փաթեթ՝ ընդհանուր 84 գրամ։ Ըստ օտարերկրացու՝ սրանք նույնպես նախատեսված էին Հայաստանում իրացնելու համար։ Երեք օտարերկրացիները կալանավորվել են։ Դալարիկի բնակիչ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է»։
    21:30
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներկայացնում ենք ծրագիր, որը փոխելու է մեր երկիրը․ Նարեկ Կարապետյան
    Նրա խոսքով՝ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, և պետությունը գյուղացիներին անհատույց տեխնիկա է տրամադրելու վարելահողերի մշակման համար: Ծրագրվում է քաղաքում կառուցել ապակու գործարան, իսկ գյուղերում զարգացնել անասնապահությունը: Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Սիսիանում մարդիկ ապահովված են լինելու աշխատանքով, գյուղերում ունենալու են ապրուստ, իսկ երիտասարդները՝ հարմար զբաղմունք: «Գործն ու հողն ունենալու եք, պետք է հավատ ու առաջ գնալ»,- նշել է նա:
    21:19
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Մադյարին՝ Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ
    «Գերմանիան և Հունգարիան շատ առումներով սերտորեն կապված են միմյանց հետ և գործընկերներ են Եվրոպական միությունում ու ՆԱՏՕ-ում։ Ես ուրախ եմ Ձեզ հետ միասին ակտիվացնել և ընդլայնել այդ կապերը՝ ի շահ մեր երկրների»,- հայտարարել է Մերցը։ Նա նշել է, որ ուրախ կլինի Բեռլինում անձնական հանդիպում ունենալ Հունգարիայի նոր վարչապետի հետ։
    21:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանի նախկին վարչապետը ծաղրի է ենթարկել Զելենսկու հրամանագիրը
    Նա հավելել է, որ նման քայլը Կիևի կողմից դիտարկվել է որպես սպառնալիք, սակայն իրականում այն նման է «ամառային ճամբարի վիրավորված տնօրենի հայտարարության»։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Զելենսկու հրամանագիրը ծաղրածուություն է և կրկես. «Ինչպես ասել, նույնիսկ ամոթ է մեկնաբանել։ Բայց դե՝ կլոունադա, կրկես, ինչ ուզում եք։ Կան նաև այլ կարճ բառեր»։
    21:07
    09.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Անվտանգ և զարգացող Հայաստան դառնալու ծրագրեր. նախընտրական քարոզարշավ
    «Ռեֆորմիստների», «Հանրապետություն» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունների այսօրվա քարոզարշավներին հետևել է Արփի Սուքիասյանը:
    21:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիայի նոր կառավարությունը մտադիր է սահմանափակել վարչապետի պաշտոնավարման ժամկետը
    «Մենք սկսում ենք Հունգարիայի սահմանադրական համակարգի համապարփակ վերանայում՝ երաշխավորելու համար, որ իշխանությունն այլևս երբեք չկենտրոնանա նախկին մակարդակով։ Մենք ամրապնդելու ենք մեր երկրում զսպումների և հակակշիռների համակարգը և հանդես ենք գալու վարչապետի պաշտոնավարման ժամկետների քանակը սահմանափակելու նախաձեռնությամբ։ Ժողովրդավարական երկրում իշխանությունը միշտ պետք է գործի որոշակի շրջանակներում»,- հայտարարել է Մադյարը, որի ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։ Ավելի վաղ՝ «Տիսա» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա արդեն հայտարարել էր վարչապետի պաշտոնավարումը երկու քառամյա ժամկետով սահմանափակելու մտադրության մասին։ Ներկայումս Հունգարիայի օրենսդրությունն այս հարցում որևէ սահմանափակում չի նախատեսում։ Վարչապետի պաշտոնը թողած Վիկտոր Օրբանը անընդմեջ իշխանության ղեկին էր վերջին 16 տարիներին։ Նոր սահմանափակումները կպահանջեն սահմանադրական փոփոխությունների ընդունում, սակայն Մադյարի կառավարությունը կարող է դրան հասնել առանց մեծ դժվարության։ Ապրիլի 12-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Տիսա»-ն խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ զբաղեցնելով 199 տեղերից 141-ը։ Իր երդմնակալության ելույթում Մադյարը մեծ ուշադրություն է դարձրել իրավական հարցերին և օրինականության ամրապնդմանը։ Նա խոստացել է «ծառայել ազգին, այլ ոչ թե իշխանությանը», վճռական պայքար մղել կոռուպցիայի դեմ և որոշումներ կայացնելիս առաջնորդվել նախևառաջ սեփական երկրի ազգային շահերով։ Նա նաև հավաստիացրել է, որ Հունգարիան կմնա եվրոպական պետություն, «կվերակառուցի իր հարաբերությունները» ԵՄ դաշնակիցների հետ, բայց միևնույն ժամանակ կպահպանի իր ինքնիշխանությունը։
    20:55
    09.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Հիշողության ձայներ՝ անցյալից. «Եվրասիան» չի մոռանում մեծ հաղթանակը
    Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը վառ պահելու, հերոսական անցյալի հիշողությունները թարմացնելու համար «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը մեր տասնյակ հայրենակիցների ուղեկցել է Հաղթանակի զբոսայգի:
    20:49
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    20:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Հայ-ռուսական նոր սկանդալի հետքերով. Երևանը կպատասխանի՞ Մոսկվային
    Հայլուր 20:30 Հայ-ռուսական նոր սկանդալի հետքերով. Երևանը կպատասխանի՞ Մոսկվային
    20:30
    09.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Հոյակապ» սուրճով սկսված ՔՊ-ի քարոզարշավի երկրորդ օրը՝ Սյունիքում
    Նախընտրական տասնյակ խոստումներով Սյունիքի մարզ է ուղևորվել «Քաղաքացիական պայմանագիրը»: Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո Ագարակ է գնացել ՔՊ-ի ավտոբուսը:
    20:25
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մալայզիայի թագավորը Պուտինին հրավիրել է իր երկիր
    «Պարոն նախագահ, իմ թանկագին բարեկամ, նախևառաջ թույլ տվեք անկեղծ երախտագիտություն հայտնել Մոսկվա այցելելու՝ Հաղթանակի տարեդարձի տոնակատարություններին ու շքերթին մասնակցելու Ձեր սիրալիր հրավերի համար։ Ինձ համար միշտ մեծ հաճույք է վերադառնալ Ռուսաստան. այն ինձ համար երկրորդ տան պես է»,- ասել է նա։ Մալայզիայի միապետը նշել է, որ 2027 թվականին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակը։ Այդ առիթով նա Պուտինին հրավիրել է պետական այց կատարել Մալայզիա. «Ես կցանկանայի փոխադարձել Ձեր բարյացակամությունը և Ձեզ հաջորդ տարի հրավիրել Մալայզիա՝ միասին նշելու այդ հոբելյանը։ Համոզված եմ, որ այս իրադարձությունը նոր լիցք կհաղորդի մեր պետությունների գործընկերությանը»։
    20:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայիսի երկրորդ շաբաթ օրը նշվում է՝ որպես Միգրացիոն թռչունների համաշխարհային օր
    Ամեն տարի միլիոնավոր թռչուններ անցնում են հազարավոր կիլոմետրեր՝ հաղթահարելով լեռներ, ծովեր և անապատներ։ Նրանց միգրացիան բնության ամենատպավորիչ երևույթներից է, բայց միևնույն ժամանակ՝ լի բազմաթիվ վտանգներով, այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։
    20:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժողովրդին բաժին հասան պառակտումը, ատելությունն ու թշնամանքը․ Աննա Գրիգորյան
    Ժողովրդին բաժին հասան պառակտումը, ատելությունն ու թշնամանքը․ Աննա Գրիգորյան
    19:53
    09.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Նվաստացումից՝ «Ուժեղ Հայաստան» տանող ճանապարհ է առաջարկում Սամվել Կարապետյանը
    «Հաղթանակի» զբոսայգում է քարոզարշավի երկրորդ օրը եղել «Ուժեղ Հայաստան» դաշինքը: «Ապագայի հաղթանակներ» խոստացող ուժը՝ նոր աշխատատեղերի և Հայաստանի լավ ապրելու մասին է խոսել այսօր:
    19:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
    Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
    19:30
    09.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Մեծ պատերազմի «ավետարանը»՝ Գյումրիում. հավերժության մատյանի հերոսները
    Հաղթանակի օրվա միջոցառումների համար անակնկալ ունեն գյումրեցիները: «Մայր Հայաստան» համալիրի ջրային կասկադն է սկսել գործել:
    19:19
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տափերական գյուղում ենք, խոսեցինք մթերման կայաններից, գյուղմթերքի երաշխավորված ձեռքբերումից․ Նարեկ Կարապետյան
    Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
    19:09
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ վիրավnրից մեկն անչափահաս է
    Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տիգրանյան և Ադոնց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 37-ամյա Լիլիթ Ա․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին և բախվել «Նիկո» խանութի ապակե ցուցափեղկին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների երեխա է եղել, տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայի 1 ուղևոր՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
    19:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, որ մեր պատմությունը վերածվի լռության։
    18:53
    09.05.26
    Ավելին
  • Միջազգային
    Կյանքը՝ ամենօրյա կրակի տակ. Գազայի չհանձնվող մարդկանց ցավի գույները
    Փխրուն խաղաղությունը վերջնականով է ուզում փոխարինել Գազան: Սարսափելի պատերազմի հետևանքների մասին Գազայի բնակիչները պատմել են մեր միջազգային գործընկերներին:
    18:45
    09.05.26
    Ավելին