Լրահոս
2026-05-09
-
ՀայլուրՀայլուր 18։30 Կորսված հաղթանակ և մեջքն ուղղելու ճանապարհ. քարոզարշավի 2-րդ օրըՀայլուր 18։30 Կորսված հաղթանակ և մեջքն ուղղելու ճանապարհ. քարոզարշավի 2-րդ օրըԱվելին18:3009.05.26 -
Արտաքին քաղաքականությունՀաղթանակի շքերթը՝ Կարմիր հրապարակում. առանց ռազմական տեխնիկայի, բայց հյուսիսկորեացի զինվորներովԿարմիր հրապարակում այսօր հաղթանակի զորահանդեսն է ընդունել Վլադիմիր Պուտինը: Հաղթանակի 81-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Կարմիր հրապարակով անցել են նաև հյուսիսկորեացի զինվորականների զորախումբը: Պուտինը շնորհակալ է նրանց՝ Կուրսկի ազատագրմանը մասնակցելու համար:Ավելին18:2309.05.26 -
ՔաղաքականԱյստեղ մարդիկ են, որ եկել են ձեզ վերադարձնելու ձեր արժանապատվությունն ու հպարտությունը․ Քրիստինե ՎարդանյանՀանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին18:1509.05.26 -
ՀայաստանԵռաբլուրում չեն հավատում պատերազմի սպառնալիքներին. Մեր տղերքի գրաված Արցախն ով բերի, թող ինքը նստիԱրցախյան առաջին պատերազմի հաղթանակ բերածներին չեն մոռանում Եռաբլուրում. զինվորական պանթեոնի լուռ աղոթքը, հերոսապատումներն ու մարդկանց մեծ սպասումը լսել է Լիլիթ Խալաթյանը:Ավելին18:0009.05.26 -
ՄիջազգայինԿրեմլը հույս ունի, որ Գերմանիայում դեռ մնացել են սթափ դատող քաղաքական գործիչներՆա նշել է, որ գերմանացի քաղաքական գործիչների ներկայիս սերունդն ու նրանց հռետորաբանությունը բացարձակապես պատիվ չեն բերում Գերմանիային։ «Ուզում եմ հուսալ, որ, այնուամենայնիվ, այնտեղ կան մարդիկ, ովքեր պահպանում են սթափ մտածողությունը և պատրաստ են տուրք մատուցել պատմությանը, հարգել սխրանքն այն մարդկանց, ովքեր, ի դեպ, գերմանացի հակաֆաշիստների հետ միասին այս երկիրը փրկում էին «դարչնագույն ժանտախտից»»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:Ավելին17:4509.05.26 -
ՀասարակականԳորիս-Լծեն ավտոճանապարհին կցորդով բեռնատարներ են բախվել. կա երկու տուժածՄայիսի 9-ին, ժամը 09։02-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին17:3009.05.26 -
ՔաղաքականԴուք համաձա՞յն եք, որ սրբապիղծներն ու մանկապիղծները մեր երկրում չպիտի կալանավորվեն, իսկ սրբազանները կալանավորվեն․ Քրիստինե ՎարդանյանԴուք համաձա՞յն եք, որ Ադրբեջանն է մեր խաղաղության երաշխավորը։ Դուք համաձա՞յն եք, որ մենք ծպտուն պիտի չհանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են։Ավելին17:1509.05.26 -
ՔաղաքականՈղբերգական ընթացքը կասեցնել, հերոսների գործին հավատարիմ մնալ. «Հայաստան» դաշինքը՝ Եռաբլուրում«Հայաստան» դաշինքի անդամները դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նահատակ զինվորականների հիշատակին: Մայիսի 9-ի ուղերձում Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է, որոնք կերտվել են մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։Ավելին17:0009.05.26 -
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը Պուտինին է ներկայացրել Զելենսկու հետ զրույցի մանրամասները«Վարչապետը մեր նախագահին և մեր պատվիրակությանը տեղեկացրեց, որ օրերս ինքն իսկապես հանդիպել է Զելենսկու հետ», - նշել է դիվանագետը։ - «Զելենսկին նրան է ներկայացրել իր գնահատականները ռուս-ուկրաինական համատեքստում տիրող ներկայիս իրավիճակի մասին»։ Ինչպես հավելել է Ուշակովը, քանի որ կիևյան վարչակազմի ղեկավարը որևէ ուղերձ չէր փոխանցել, «ստացվեց այնպես, որ Ֆիցոն պարզապես բավականին մանրամասն տեղեկացրեց [Պուտինին] այն ամենի մասին, ինչը, այսպես ասած, քննարկել էր Զելենսկու հետ»։Ավելին16:4509.05.26 -
ՀասարակականԿաքավաձորում հովիվը հրաշքով է փրկվել, իսկ ձին ու գառը հոսանքահարվել ու սատկել ենԵրեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը սատկել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ին պատկանող տուֆ քարի հանքը սնուցող 10 000 վոլտ հոսանքալարի էլեկտրասյան մոտով անցնելիս է եղել նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վանիկ Գ.-ն, ով զբաղվում է անասնապահությամբ և գյուղի նախիրը արածեցնելով հասել է Կաքավաձոր գյուղ, նշված հատվածում նկատել է, որ գետնին առկա է էլեկտրաէներգիայի մալուխ։ Իջել է ձիուց և սկսել հսկել խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։ Կարճ ժամանակ անց նկատել է, որ ձին և իրեն պահ հանձնված գառներից մեկը հոսանքահարվել և սատկել են։Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանիկ Գ.-ին պատճառվել է մոտ 400 հազար ՀՀ դրամի վնաս։ Ոստիկանության Թալինի բաժնում պարզում են էլեկտրասյունը ում հսկողության տակ է գտնվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությա՞ն, թե՞ «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատասխանատուն «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ն է ու հենց նշված ՍՊԸ-ն էլ պետք է ոչ միայն փոխհատուցի քաղաքացու կրած վնասը, այլև հետագայում անվտանգության անհրաժեշտ գործողություններ իրականացնի, քանի որ գյուղացիները հաճախ են այդ տարածքում արածեցնում իրենց խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։Ավելին16:3209.05.26 -
ՔաղաքականՄեզ այս հրապարակ է բերել մեր ժողովրդի առջև պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը․ Իշխան ՍաղաթելյանԱյս մասին երեկ հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին16:1509.05.26 -
ՀասարակականՄի տարի է՝ չենք լողացել. մի օր գազ չունեն, մի օր՝ լույս, մի օր՝ ջուր ԱկնալիճումՄի տարի է՝ չենք լողացել. մի օր գազ չունեն, մի օր՝ լույս, մի օր՝ ջուր ԱկնալիճումԱվելին16:0009.05.26 -
ԻրավականՎեդիում սեռական բռնnւթյան ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. Ռուբեն ՄելիքյանԲայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք՝ մեղադրանքի հարցը։Ավելին15:4509.05.26 -
ՔաղաքականԱյս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն․ Ռոբերտ Քոչարյան«Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։Ավելին15:3009.05.26 -
ՀասարակականՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրս. MediaHubՓոքրիկ Տիգրանը բակում խաղալիս է եղել։ Ծնողները մտածել են, թե երեխան տանն է՝ քրոջ հետ, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ նա անհետացել է։ Որոնողական աշխատանքների ընթացքում շրջանառվում էին տարբեր վարկածներ։ Շաբաթներ տևած որոնումներից հետո՝ մայիսի 24-ին, ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի հատվածում, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին15:1509.05.26 -
Միջազգային«Ավելի լավ է, քան ձիով». Պուտինը կատակել է Կրեմլ հասնելու Ռոբերտ Ֆիցոյի բարդ երթուղու շուրջՍլովակիայի վարչապետը մի շարք այլ օտարերկրյա առաջնորդների թվում ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի տոնակատարություններին։ Բանակցությունների ընթացքում Պուտինն ու Ֆիցոն նախատեսում են քննարկել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում և մտքեր փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։Ավելին15:0009.05.26 -
Արտաքին քաղաքականությունՊատերազմի սարսափը և հաղթանակի վալսը. նրանք Բեռլին են հասել՝ մահվան միջովՀայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից մոտ 300 հազարը եղել են Խորհրդային Հայաստանից, իսկ ևս 200-300 հազարը՝ Սփյուռքից և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից։ Պատերազմը հայ ժողովրդից խլեց շուրջ 300 հազար կյանք․ ռազմաճակատ մեկնածների գրեթե կեսը տուն չվերադարձավ։ Հայ ժողովուրդը պատերազմի տարիներին տվել է 68 գեներալ, 4 ծովակալ, ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս, 27 զինվոր, որոնք արժանացել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճաններին։Ավելին14:4509.05.26 -
ՄիջազգայինՍերբիայի նախագահը Պուտինի հետ կքննարկի համագործակցության ընդլայնման հարցը«Իհարկե, մենք կշարունակենք մեր համակողմանի համագործակցությունը [Ռուսաստանի հետ], որն իրականացվում է երկար տարիներ բոլոր ոլորտներում՝ նախևառաջ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության և բժշկության բնագավառներում։ Հիշեցնեմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք մեծ թվով ստորագրված հուշագրեր, արձանագրություններ և համաձայնագրեր, և մենք կդիտարկենք, թե էլ որտեղ կարող ենք էլ ավելի զարգացնել և շարունակել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված իր առաջին հարցազրույցում: Կարանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրին աջակցելու համար, որով խաղաղություն հաստատվեց Բոսնիա և Հերցեգովինայում։ «Ցանկանում եմ ընդգծել, որ սա մեզ համար կարևորագույն հարցերից է, քանի որ Դեյթոնյան համաձայնագիրը երաշխավորում է Սերբիայի Հանրապետության սահմանադրական իրավական դիրքը և սերբ ժողովրդի իրավահավասարությունը Բոսնիա և Հերցեգովինայի մյուս սահմանադրական ժողովուրդների հետ»,- նշել է նախագահը։Ավելին14:4009.05.26 -
ՔաղաքականԵթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. թյուրքագետԵթե մի բան փոխեցինք առաջիկա շաբաթներին, ապա մյուս տարի հնարավորություն կունենանք լիարժեք, ազատ ու մեծ հույսով նշել մեր գլխավոր եռատոնը՝ սկիզբը դնելով նոր հաղթանակների։ Էսօրվա տրամադրությունը չենք ունենա։Ավելին14:3009.05.26 -
ՔաղաքականԳալիս ենք Սիսիան․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ ուղևորվում են Սիսան։Ավելին14:1809.05.26