Լրահոս

2026-05-09
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն
    «Այժմ, քան երբևէ, պարզ է, որ նախագահ Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը, մինչդեռ նրա ազգային անվտանգության թիմն աշխատում է Իրանի միջուկային հավակնություններին վերջնականապես վերջ դնելու ուղղությամբ», - ասել է նա CNN հեռուստաընկերությանը։ Քելլին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «էլ ավելի է հզորանում «Էպիկական կատաղություն» (Epic Fury) գործողության հսկայական հաջողության արդյունքում, [իսկ] Իրանն օրեցօր թուլանում է»։ Պարսից ծոցի գոտում էսկալացիայի նոր ալիքը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակման հետևանքով։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, առիթ է հանդիսացել ամերիկյան զինվորականների հարձակումն իրանական լցանավի վրա, ինչին ի պատասխան Իսլամական Հանրապետությունը գրոհել է ամերիկյան երեք էսմինեցներ Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Իր հերթին, ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։
    14:05
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
    Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:
    13:54
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»
    Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին Բեռլինում, իսկ մեր հայերն ու եղբայրները 1992 թվականին` Շուշիում։
    13:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հաղթանակը միշտ եղել է և միշտ կլինի Ռուսաստանի կողմը․ Պուտին
    «Հաստատապես համոզված եմ, որ մեր գործն արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ եղել է և միշտ կլինի մերը: Փա՜ռք հաղթանակած ժողովրդին: Փա՜ռք վետերաններին: Փա՜ռք Ռուսաստանի Զինված ուժերին: Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ: Շնորհավոր Հաղթանակի օրը: Ուռա՜», - ասել է Պուտինը Հաղթանակի շքերթի ժամանակ ունեցած ելույթում:
    13:33
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Թրամփը դեռևս չեն փոխանակվել Հաղթանակի տոնի շնորհավորանքներով. Պեսկով
    «Ո՛չ, դեռ չեն փոխանակվել»,- ասել է Պեսկովը: «Նրանք (նախագահները - խմբ.) խոսել են այդ մասին և Հաղթանակի օրվա նշանակության մասին վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում», - հավելել է նա: Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 29-ին, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը գործընկերոջը տեղեկացրել էր Հաղթանակի տոնի կապակցությամբ զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին:
    13:24
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    13:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավին. կան զոհեր
    «Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրատրաֆիկի համար», - նշված է հրամանատարության X-ի էջում։ Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ ողջ մնացել։ Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է Առափնյա պահպանությանը «որոնողափրկարարական համակարգի ակտիվացման» անհրաժեշտության մասին։ Ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» (Southern Spear) գործողության մեկնարկի մասին հայտարարել էր 2025 թվականի նոյեմբերին։
    13:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հերոսների սխրանքները շարունակում են մնալ հայրենասիրության, ուժի և արժանապատվության օրինակելի դասեր․ Արմեն Սարգսյան
    Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է։ Խաղաղությունն ու հաղթանակը ժողովուրդների և պետությունների զարգացման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն պայման են։ Այս մասին գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
    12:52
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական գործողությունը Հորմուզի նեղուցում. Թրամփ
    «Մենք կարող ենք վերադառնալ Project Freedom-ին, եթե ոչինչ չփոխվի, բայց դա արդեն կլինի Project Freedom պլյուս»,- ասել է նա Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ ԱՄՆ-ը Project Freedom գործողությունը սկսել էր մայիսի 4-ին, սակայն հաջորդ օրն իսկ ամերիկյան նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել էր, որ համաձայնել է դադար տալ նախաձեռնությանը՝ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով։
    12:47
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի հաջողության գրավականը բարոյական ուժն է և ցանկացած փորձություն հաղթահարելու ունակությունը․ Պուտին
    «Հաջողության գրավականը մեր բարոյական, հոգևոր ուժն է, արիությունն ու խիզախությունը: Մեր համախմբվածությունը և ամեն ինչին դիմակայելու, ցանկացած փորձություն հաղթահարելու ունակությունը», - ընդգծել է նա:
    12:36
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հաղթանակի օրը՝ ոչ հաղթական տրամադրությամբ. Հայաստանում նշում են մայիսի 9-ը
    Հայլուր 12։30 Հաղթանակի օրը՝ ոչ հաղթական տրամադրությամբ. Հայաստանում նշում են մայիսի 9-ը
    12:30
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հարազատ եղբայրները դաժանաբար ծեծի են ենթարկվել մի խումբ անձանց կողմից. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
    Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Էմին Ս․-ն և 22-ամյա Արգիշտի Ս․-ն։ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 5-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Էմին Ս․-ն 17-ամյա քրոջ  հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է ոմն Վիկտորին և պայմանավորվել են հանդիպել «Գրանդ Սպորտի» դիմացի հատվածում, որից հետո Էմին Ս․-ն և Արգիշտի Ս․-ն գնացել են նշված վայր և հանդիպել ոմն Վիկտորին և նրա ընկերներին, որոնք առանց որևէ բան ասելու սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։
    12:24
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
    Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
    12:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հաղթանակներից թողել է միայն ֆաշիզմի դեմ հաղթանակը. Լևոն Զուրաբյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
    12:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մայիսի 9-ի հիշատակը Բելառուսի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հիմքն է. Լուկաշենկո
    «Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակի տարում մենք հատկապես սուր ենք գիտակցում Հաղթանակի իրական գինն ու զինվորների ու թիկունքի մշակների սխրանքի վեհությունը։ Նրանց անկոտրում տոկունությունն ու անձնազոհությունը ընդմիշտ կանխորոշեցին մեր եղբայրական ժողովուրդների և ողջ մարդկության ճակատագիրը՝ գալիք սերունդներին պարգևելով ազատության և ստեղծարար աշխատանքի իրավունք։ Այդ դժվարին տարիների հիշողությունը Բելառուսի և Ռուսաստանի հոգևոր ու պատմական ժառանգության անբաժանելի մասն է։ Հենց այդ պատճառով էլ գտնում եմ, որ Միութենական պետությունը կոչված է լինելու այն գործընթացների առաջնագծում, որոնք ուղղված են մոլորակի վրա անվտանգության ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարմանը», - նշված է ուղերձում։
    11:54
    09.05.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.05.2026
    Մամուլի տեսություն 09.05.2026
    11:50
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում «Nissan March»-ը բшխվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավnր
    Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տափերական գյուղում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արսեն Հ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բնակչի տան դարպասին, ապա քարե պատնեշին, ինչի հետևանքով դարպասը շպրտվել է, իսկ քարե պատնեշը՝ մասամբ փլուզվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    11:43
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:
    11:37
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ովքե՞ր են ներկա Մոսկվայի Հաղթանակի շքերթին
    Առաջնորդները տեղեր են զբաղեցրել կենտրոնական հարթակում: Նրանց կողքին են նաև այլ օտարերկրյա հյուրեր և Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարության առիթով Ռուսաստան են ժամանել նաև Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև Սերբական Հանրապետության ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Սինիշա Կարանը, Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը և «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը: Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա պատվին անցկացվող շքերթն այս տարի անցկացվում է կրճատ ձևաչափով: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սուվորովյան և նախիմովյան ուսումնարանների սաները, կադետները, ինչպես նաև զինտեխնիկայի շարասյունը չեն մասնակցի միջոցառմանը՝ կապված օպերատիվ իրադրության հետ: Շքերթը կավարտվի ավիացիայի թռիչքով:
    11:29
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետը Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ խոնարհեց
    Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված ու հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
    11:20
    09.05.26
    Ավելին