Լրահոս
Քաղաքական
20:15
02.05.26
209

Հիստերիան թանկ է նստելու Բաքվի վրա. Ադրբեջանի դիրքերը թուլանալու են միջազգային հարաբերություններում

Անկախ պաշտոնական Երևանի անգործությունից՝ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով դատապարտել է Ադրբեջանին մշակութային ժառանգության ոչնչացման համար, Բաքուն այդ բանաձևի պատճառով խզել է կապերը եվրակառույցի հետ՝ այն որակելով հակաադրբեջանական:

Այդ բանաձևում շեշտվում են նաև արցախահայության իրավունքների, հայ գերիների ազատ արձակման կարևորությունը:

Բաքուն հակադարձում է, թե իբր Բաքվի բանտում պահվող հայերը լուրջ հանցանքներ են կատարել, արցախահայերը կամավոր են լքել իրենց տները: