Լրահոս
Տնտեսական
18:15
02.05.26
185

Ռուսաստանը մեզ պատժո՞ւմ է. հայկական ապրանքը՝ Wildberries-ի ու Ozon-ի «սև ցուցակում»

Ռուսական առցանց խանութները՝ Վալդբերիզն ու Օզոնը, փակել են իրենց դռները հայ վաճառողների առաջ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ մաքսային ձևակերպման կանոնների փոփոփոխություններն են պատճառը: «Ռուսաստանը պատժում է մեզ»,- կարծում են առցանց ճանապարհով ռուսական շուկայում ապրանքներ վաճառած հայ արտադրողները, որոնք զրկվել են օրական մի քանի տասնյակ ապրանք վաճառելու հնարավորությունից: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երկու ընդդիմադիր ուժերի է մեղադրել ստեղծված իրավիճակի համար՝ առանց անուններ տալու ու հստակեցնելու, թե այդ ինչպես են նրանք ազդել Վայլդբերիզի քաղաքականության վրա: «Այս հարցն էլ ենք լուծելու»,- փոխարենը խոստացել է Պապոյանը: