Լրահոս
Հասարակական
20:24
02.05.26
476

Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 37 փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերն ու քաղաքացիները։

Քաղաքացիները տեղում հրշեջներին հայտնել են, որ բացառվում է հրդեհը լինի գազից, քանի որ այդ հատվածում գազամատակարարում չի եղել։

Էրեբունու ոստիկանները պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։