Լրահոս
Միջազգային
20:53
02.05.26
443

«Ի՞նչն է լավացել». Գերմանիայի կանցլերի աշխատանքի արդյունքների մասին հարցը դահլիճում ծիծաղ է առաջացրել

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ պաշտոնավարման գրեթե մեկ տարվա ընթացքում երկրի քաղաքացիների համար ի՞նչն է դեպի լավը փոխվել հարցը քաղաքացիների հետ շփման ժամանակ դահլիճում ներկաների ծիծաղն է առաջացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Տեղական լրագրության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվում էր բաց երկխոսության ձևաչափով: Հանդիպումը հեռարձակել է գերմանական Phoenix հեռուստաալիքը։

«Պարոն Մերց, Դուք արդեն գրեթե մեկ տարի է, ինչ կանցլերի պաշտոնում եք… ի՞նչն է դարձել ավելի լավ քաղաքացիների համար այն պահից ի վեր, երբ Դուք ստանձնել եք կանցլերի պաշտոնը»,- միջոցառման վարողն ընթերցել է տարածաշրջանային պարբերականի ընթերցողներից մեկի հարցը:

Դրանից հետո դահլիճում ծիծաղ է հնչել: Մերցը դադար է տվել և սկսել է պատասխանել, սակայն նրան կրկին ընդհատել է ծիծաղը։

«Դե, ամփոփման համար, իհարկե, դեռ վաղ է», - ասել է Մերցը:

Այնուհետև կանցլերը հայտարարել է պաշտպանության ոլորտում ներդրված ջանքերի և այն մասին, որ այս տարվա ընթացքում հաջողվել է պահպանել ՆԱՏՕ-ն։ Նրա խոսքով՝ կառավարության ձեռքբերումները կայանում են նաև նրանում, որ իշխանությունները քայլ առ քայլ առաջ են շարժվում դեպի բարեփոխումներ։

YouGov ընկերության ապրիլի 10-13-ն անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Գերմանիայի կառավարող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ (CDU/CSU) բլոկի և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) աջակցության վարկանիշները ապրիլին թարմացրել են հակառեկորդները, մինչդեռ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը երկրում ավելի ու ավելի հայտնի է դառնում։