Լրահոս
Քաղաքական
19:04
02.05.26
453

Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ ուժեղ Հայաստանում համաներում լինելու է․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է: Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու:

Ուժեղ Հայաստանում  ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից:

Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության»։