Լրահոս
Միջազգային
18:19
08.05.26
148

Որդուն սպանել են, որ հայրը զիջումնե՞ր անի. Իսրայելի մահացու հարվածները՝ Գազային

Իսրայելական հարվածից Գազայի հատվածում մեկ տասնյակից ավելի պաղեստինցիներ են զոհվել: Զոհերի թվում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Խալիլ ալ-Հայայի որդին է: Խալիլը Գազայի հատվածում խաղաղության շուրջ հանդիպումների բանագնացներից է։ Նրա որդին՝ Ազզամը, Խալիլի՝ իսրայելական հարվածից զոհված 4-րդ զավակն է: Գազայի հատվածում խմբավորման առաջնորդի որդու սպանությունը «սիոնիստական վախկոտ հանցագործություն» է անվանել ՀԱՄԱՍ-ը: