Լրահոս
Միջազգային
17:41
08.05.26
157

Ուկրաինական հեռահար հարվածներ՝ ռուսական հրադադարի օրը. Լավրովը սպառնում է չներել

Ռուսաստանի հարավում 13 օդակայաններ դադարեցրել են աշխատանքը, երբ ուկրաինական անօդաչուները հարվածել են «Հարավային Ռուսաստանի օդային նավիգացիայի» մասնաճյուղի շենքին։ Հրադադարը, որ հայտարարել էր Մոսկվան այսօր և վաղը, ըստ էության, չի պահպանվել: Օրն սկսվել է Ռոստովում հրդեհներով և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա ավիահարվածներով։ Այսօր ռուսական բանակը հայտարարել է Դոնեցկի Կրիվայա Լուկա բնակավայրն իր վերահսկողության տակ վերցնելու մասին: Կիևը հայտնել է, որ Ռուսաստանն ավելի քան 850 անօդաչուներով է հարձակվել՝ չնայած հայտարարած հրադադարին: Զելենսկին սպառնացել է հայելային հարվածներով: