Լրահոս
Հասարակական
15:18
05.03.22
166

Ուկրաինայիում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործում

Img default alt hy

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը հանգիստ է, սակայն լարված է արվարձաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: Նրա խոսքով՝ այժմ արվարձաններից բնակիչները դուրս են բերվում:

«Կիևի արվարձաններից բնակիչներին տեղափոխում են քաղաք: Արդեն մեկ շաբաթ նրանք մնացել էին ռազմական գործողությունների թատերաբեմում: Երեկ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան:

Ընդհանուր առմամբ, քաղաքում պատերազմական իրավիճակին բնորոշ պայմաններ են, որոշ հարցերում էլ նույնիսկ լավ: Ասեմ, որ քաղաքում բոլոր անհրաժետ պարագաները կան՝ջուր, լույս, ինտերնետ: Խանութներում կան ապրանքներ: Առաջին օրերին, թերևս, հերթեր կային, սակայն այսօր այդ առումով թեթև է:

Հաշվի առնենք նաև այն, որ մի որոշ մասը դուրս է եկել քաղաքից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա մեր ընտանիքն այս ընթացքում ապաստարան չի գնացել, բայց բարձրահարկ շենքերի բնակիչների համար ամենաճիշտն ապաստարաններն են: Մարդիկ սկսել են սովորել պատերազմական իրավիճակին», - ասել է Մարատ Հակոբյանը:

Մարատ Հակոբյանը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայերը՝ Ուկրաինայի հայերի միության համակարգմամբ ներգրավված են եղել թե հումանիտար հարցերի կազմակերպման, թե պաշտպանական գործընթացներում:

Օգնում են զորքին, փախստականներին, կարիքավորներին: Տրամադրում են մթերք, պատրաստի ուտեստներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: