-
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26
Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը. Դավիթ Տոնոյանը հոդված է հրապարակել
Դավիթ Տոնոյան. Շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հոդվածը՝««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ծանոթանալով ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, տեղեկանք-հիմնավորմանը և ամփոփաթերթին՝ որոշեցի ներկայացնել նկատառումներս՝ չնայած նրան, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում և Ազգային ժողով մուտքագրված տարբերակներում առկա են մեծածավալ փոփոխություններ, որոնք Կառավարության նիստի ընթացքում չեն քննարկվել։
Անհստակությունը պահպանվում է
Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:
Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։
Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում «համակարգում է» և արդյո՞ք նշված լիազորությունը իրականացվելու է և՛ պատերազմի չհայտարարման, և՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ:
Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը
Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման եւ պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը: Արդյո՞ք վերոհիշյալ իրավիճակը նույնական է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ և արդյո՞ք փաստացի կարելի է գտնվել պատերազմի մեջ առանց դրա հայտարարման:
Հաջորդ խնդիրն այն է, որ անհասկանալի է՝ գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով՝ ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրաավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ:
Նոր «տիտղոոսի» շնորհում ԳՇ պետին
Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը: Օրինակ՝ նախարարության պաշտպանական քաղաքականության, իրավաբանական, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կամ ֆինանսական վարչության համար, որն առնվազն կգնահատվեր քաղաքացիական վերահսկողության իրականացման կոպիտ խախտում, որը արդարացիորեն նկատվել է Արդարադատության նախարարության կողմից և շտկվել է՝ բացառություններ սահմանելով մի շարք օրենքներում, ինչով որ վերոհիշյալ փոփոխությունը դարձել է զուտ ԳՇ պետին՝ որպես անմիջական հրամանատար, նոր «տիտղոոսի» շնորհում, որը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈՒ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փաստորեն ունենալու ենք պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ առանց ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորությունների:
Նախագծով առաջարկվող կարգավորումը՝ գլխավոր շտաբի պետի՝ ի պաշտոնե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին, որը ներկայացվում է որպես ղեկավարման ուղղահայացի բարելավում կամ ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացում, առնվազն պետք է իր արտահայտությունն ունենար նույն օրենքի 16-րդ հոդվածում (Զինված ուժերի ղեկավարումը), որը փոփոխության չի ենթարկվում: Դրանով իսկ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում, քանի որ այն հանդիսանում է վերադարձ մինչ 2008թ. գործող ժամանակաշրջանի համակարգին: 2007-2008թթ. իրականացված բարեփոխումների գլխավոր նպատակներից մեկը զինվորական գործառույթները զինվորականներին ոչ բնորոշ գործառույթներից տարանջատելն էր՝ գլխավոր շտաբը կենտրոնացնելով մարտական պատրաստության և մարտունակության ամրապնդման վրա՝ միաժամանակ հեռու պահելով զինվորականներին քաղաքական վայրիվերումներից, իրականացնելով գերագույն հրամանատարի (քաղաքացիական անձ) և պաշտպանության նախարարի (որպես կառավարության անդամ) կողմից քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, միևնույն ժամանակ բացառելով վերոհիշյալ զինվորականներին ոչ բնորոշ գործառույթներն իրականացնող պաշտոնյաների կողմից ուսադիրներ կրելը և ԶՈւ ծառայողների համար նախատեսված արտոնություններից օգտվելը: Իսկ զինվորականներին ոչ բնորոշ գործառույթներն էին պաշտպանական քաղաքականության, ֆինանսական, սոցիալական, տեղեկատվական, իրավական, կադրային, նյութատեխնիկական ապահովման (չշփոթել թիկունքային ապահովման հետ) գործառույթները և գնումների գործընթացը, որի նպատակով ձևավորվեց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը:
Անհրաժեշտ է Սահմանադրությամբ անցում կատարել
Եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա, կարծում եմ, այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի և պետության գլխին կարգել որպես գերագույն հրամանատար և չսահմանափակվել այդ լիազորությամբ միայն պատերազմի ժամանակաշրջանով, այլև խաղաղ ժամանակաշրջանով՝ հեռացնելով Սահմանադրությունից պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ենթարկեցումը գերագույն հրամանատարին։
Մյուս խնդիրն այն է, որ «պաշտպանական պատվեր» հասկացությունը պետք է ներկայացվի օրենքի հիմնական հասկացությունների շարքում, պարզաբանվի, թե դա ինչ փաստաթուղթ է և որ լիազոր մարմինն է նախագծում և ներկայացնում այն Կառավարության հաստատմանը:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսված օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի բ/ կետն իր տեղում չէ (Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին), քանի որ ԶՈՒ կիրառումը չի վերաբերում միայն զորահավաքային նախապատրաստմանը և զորահավաքի բնագավառին: Ըստ իս՝ այն անհրաժեշտ է առանձին կետով սահմանել:
Օրենքից դուրս է մնացել
Օրենքից դուրս է մնացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու Կառավարության լիազորությունը։ Չեմ կարծում, որ այդ կարևոր և հանրային ուշադրության տակ գտնվող միջոցառման վերաբերյալ որոշման կայացումը պետք է դիտարկվի Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որպես «այլ լիազորություն»։
Գտնում եմ, որ անհրաժեշտ է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «ազգային շահերի պաշտպանությունից և/կամ» բառերով, քանի որ հնարավոր է ռազմական գործողություններին մասնակից դառնալ ոչ միայն միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, այլ նաև ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված։
-
23:09
27.07.26
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
Կարդալ ավելին
-
22:57
27.07.26
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
Կարդալ ավելին
-
22:36
27.07.26
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
Կարդալ ավելին
-
21:07
27.07.26
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
Կարդալ ավելին