Լրահոս
Մամուլի տեսություն
09:57
21.06.25
338

ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ սրճարանում նկատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ մի խումբ մարդկանց հետ սրճելիս: Այս սրճարանը հիմնականում ՔՊ-ականների ժամանցի վայրն է։

Պարզվեց՝ Գալստյանը սրճում է Վրաստանի պառլամենտի կրթության, մշակույթի հանձնաժողովի անդամների հետ, որոնք աշխատանքային այցով Հայաստանում են եւ դրանից առաջ հանդիպել էին մեր ԱԺ համանուն հանձնաժողովի հետ, սակայն քանի որ պետք է քվեարկեին բյուջեի կատարողականի նախագիծը, ՔՊ-ականները` հանդիպումը վերջացնելուն պես, շտապել էին նիստերի դահլիճ, որ բացակա չստանան:

Եվ որպեսզի վրաց պատգամավորներն ավելի քան կես ժամ մենակ չթափառեին խորհրդարանում` մինչեւ հաջորդ պլանավորված հանդիպումն ԱԺ նախագահի հետ, ԱԺ աշխատակազմից խնդրել էին Լիլիթ Գալստյանին` զբաղեցնել նրանց, սրճել խորհրդարանի սրճարանում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում