Լրահոս
Քաղաքական
22:54
08.05.26
191

Ռուսաստան գնալու փաշինյանական «փորացավը». քաղաքական անչափահասությո՞ւն, թե սովորական «շուստրիություն»

Հայ-ռուսական հարաբերություններում ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ են տրվում: Ակտիվ քարոզարշավի մեջ մտած Փաշինյանը չի պատարստվում ընդհատել այն Մոսկվայում Հաղթանակի տոնական շքերթին մասնակցելու համար: Այդ մասին և՛ Պուտինին է ասել ապրիլմեկյան հանդիպման ժամանակ, և՛ երեկ է հիշեցրել ճեպազրույցի ժամանակ: Հայաստանի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը դպրոց չգնալու համար պատճառաբանություններ հորինող երեխայի վարքի հետ է համեմատել Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը: Նա նկատում է, որ գերտերությունների ղեկավարների հետ անչափահասի պահվածքով շփումն ընդունելի չէ: