Լրահոս
Միջազգային
16:31
05.03.22
137

Ռուսաստանից հեռացող ընկերությունների տեղը կզբաղեցնեն նոր ընկերություններ՝ այլ երկրներից․ Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանից հեռացող օտարերկրյա ընկերությունների տեղը կզբաղեցնեն նոր ընկերություններ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում Ռուսաստանը՝ երկրում տարբեր ընկերությունների գործունեության դադարեցման վերաբերյալ։

«Որոշ տեղերում մենք նրանց շատ կսպասենք, որոշ տեղերում՝ ավելի քիչ, որովհետև այդ ընկերությունների տեղը կզբաղեցնեն այլ ընկերություններ՝ այլ երկրներից։ Դա սովորական տնտեսական պրոցես է»,- ասել է Պեսկովը։