Լրահոս
Քաղաքական
11:54
30.04.26
432

Սամվել Ալեքսանյանի «Միթ ֆուդ»-ը արտոնություն ստացավ

Img default alt hy

Ապրիլի 30-ի նիստում գործադիրը որոշեց ներմուծման մաքսատուրքից ազատել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով։ 

Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ 2018-ին հիմնադրված ընկերությունը նախատեսում է 1․6 մլրդ դրամի հումք ներկրել (գոմեշի միս Հնդկաստանից, խոզի ճարպ Իտալիայից և հավի միս Չինաստանից)՝ մսամթերքի արտադրության համար։