Լրահոս
Քաղաքական
22:35
04.09.19
79

ՍԴ-ի և վճռաբեկի փոխարեն գերագույն դատարա՞ն. Փակ օրակարգ

Իշխող կուսակցությունում թեժ քննարկում են, թե ի՞նչ տոնայնությամբ արձագանքեն Քոչարյանի գործով  Սահմանադրական դատարանի որոշմանը,- գրում է մամուլը: Երեքշաբթի երեկոյան նախ «Իմ քայլը» խմբակցությունն է նիստ անցկացրել, ապա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը: Օրակարգի մասին՝ բոլոր մասնակիցները պարտիզանի պես լռում են: Սակայն պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Քոչարյանի գործի մասին քննարկումներ կան, ավելին՝ քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտը ընդհանրապես վերացնելու հնարավորությունը: