Լրահոս
Իրավական
17:05
04.09.19
65

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը

Img default alt hy

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշումը, որտեղ նշվում է․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Որոշման երկրորդ կետի համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ 
Բացի այդ, ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։