Լրահոս
Միջազգային
18:04
21.07.26
435

Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև

Img default alt hy

Ադրբեջանը միայն ուրախ կլիներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտի համար։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Անդրադառնալով Բաքվում ուկրաինական հարցով ՌԴ և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպմանը՝ նա ընդգծել է. «Եթե այս հանդիպումը հանգեցնի ուկրաինառուսական պատերազմի ավարտին, ապա մենք դա, անշուշտ, կողջունենք»։

«Մեր նպատակն է, որ այս պատերազմն ավարտվի, և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի», - հավելել է Ադրբեջանի առաջնորդը։