Լրահոս
Հասարակական
11:22
22.07.26
114

«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով

Img default alt hy

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Երևան – Դուշանբե – Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: