Լրահոս
Աշխարհ
18:16
21.07.26
376

Իսպանիայում հյուրանոցի լողավազանում լողալուց հետո 60 զբոսաշրջիկ է թունավորվել

Img default alt hy

Իսպանիայի հարավում գտնվող հյուրանոցի լողավազանում լողալուց հետո թունավորման նշաններով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 60 հյուր, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, հայտնում է տեղական «Diario Sur» թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հյուրանոցի լողավազանի համակարգը դադարել է քլոր մատակարարել և կարգավորել ջրի թթվահիմնային հավասարակշռությունը, մինչդեռ շարունակել է արտազատել «այլ գազեր», որոնց բնույթը պարզում է մասնագիտացված ծառայությունը։ Այդպիսի ջրում լողալուց հետո զբոսաշրջիկներին սկսել են հոսպիտալացնել։

«Առնվազն 60 զբոսաշրջիկ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, թունավորման նշաններով տեղափոխվել են Մարբելյայի «Կոստա դել Սոլ» հիվանդանոց»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես հայտնում է թերթը, այժմ լողավազանը կնքված է և փակ՝ տեխնիկական սպասարկման նպատակով։ Զբոսաշրջիկներիցմանք մտադիր են բողոք ներկայացնել հյուրանոցի դեմ։