Լրահոս
Կրթություն և գիտություն
17:29
27.06.19
125

Թողարկվել է հոբելյանական նամականիշ` նվիրված ԵՊՀ 100-ամյակին

Img default alt hy

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է  ունեցել  ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկվածհոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարար Հակոբ Արշակյանը,  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը,  «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքն ու նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և ՄոսրոպՄաշտոց» արձանախումբը: Գրաֆիկական  եղանակով պատրաստված նամականիշի ստորին աջ անկյունում պատկերված էԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը: 220 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված էՖրանսիայի «Cartor»  տպագրատանը` 30.000 տպաքանակով: ԵՊՀ 100-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի  դիզայնի հեղինակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանն է:  Նամականիշի թողարկման հանդիսավորարարողության ավարտին` հոբելյանական նամականիշի էսքիզը հեղինակելու և ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ  ԼևոնԼաճիկյանը պարգևատրվել է  ԵՊՀ ոսկե մեդալով: