Լրահոս
Հայաստան
17:31
14.04.21
68

Ունենք 321 անհետ կորած, զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի. Փաշինյան

Img default alt hy

2020 թվականի պատերազմի ժամանակ զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50,- ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետեւ ամեն զոհի առկայությունը ծանր է եւ այստեղ որեւէ թվաբանակն վարժությունը տեղին չէ, բայց այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ, այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված ունենք 3621 զոհ, իսկ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ:

«Ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ»,-հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որեւէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50. Կներեք այս արտհայտությունն անելու համար»,-ասաց վարչապետը եւ խնդրեց հոդընկայս հարգել բոլոր զոհերի հիշատակը: