Լրահոս
Իրավական
11:19
07.05.26
350

19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ

Img default alt hy

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ երկամսյա տնային կալանք՝ չբացակայելու արգելքով։

Այս մասին հայտնում են Քննչական Կոմիտեից:

Ապրիլի 23-ին Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով խախտել էր երթևեկության կանոնները և բախվել թիվ 53 երթուղային ավտոբուսին ու ևս մեկ մեքենայի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով։

Մայիսի 6-ին Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել էին 19-ամյա վարորդին։