Լրահոս
Միջազգային
18:00
02.05.26
311

2 659 զոհ, 8183 վիրավոր․ Լիբանանում մարտի 2-ից սկսված հարձակումների հետևանքները

Img default alt hy

Լիբանանի հարավային շրջաններին իսրայելական ավիացիայի և հրետանու հարվածների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 41 մարդ է զոհվել՝ չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարի ռեժիմին։ Ինչպես հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը, ևս 89 լիբանանցի ստացել է վնասվածքներ։

«Մարտի 2-ին մեկնարկած ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 2 659-ի, վիրավորներինը՝ 8 183-ի»,- նշվում է գերատեսչության ամփոփագրում, որը տարածվել է X սոցիալական ցանցում։

Առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել, քանի որ Իսրայելը շարունակում է գրոհել այն բնակավայրերը, որոնք հանդիսանում են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հենակետերը։