Լրահոս
Տնտեսական
10:36
07.05.26
225

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ

Img default alt hy

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել Ռուսաստանից տարանցիկ բեռների հերթական խմբաքանակը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոսքը ալյումինի երկու և հացահատիկի ինը վագոնների մասին է։

Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից։

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ։

Նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ։