Լրահոս
Տարածաշրջան
13:04
01.05.26
185

Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները

Img default alt hy

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել՝ կապված, իրենց բնորոշմամբ, Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության հետ։

Փաստաթուղթն ընթերցել է փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Որոշման համաձայն՝ Միլլի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում։ Կսկսվի նաև Միլլի Մեջլիսի անդամակցությունը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին դադարեցնելու ընթացակարգը։