Լրահոս
Արցախ
16:18
08.07.19
87

ԱՀ Նախագահ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ վարչապետին

Img default alt hy

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ հեռագրերում ասված է.
 
«Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։
 
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով եւ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։