Լրահոս
Միջազգային
11:18
23.06.26
58

ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ

Img default alt hy

Եվրամիությունը ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի հետ շփումները վերսկսելու հարցը և այդ ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարել։ Այս մասին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը հայտնել է Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Նախ կարևոր է համաձայնեցնել մեր նպատակները, ինչպես նաև այն, թե ինչպես ենք ցանկանում գործել։ Մենք արդեն բավականին առաջ ենք գնացել այս հարցում», - նշել է Վալտոնենը։

Ըստ Yle-ի տեղեկությունների՝ դաշնակիցները կարող են Ռուսաստանի հետ երկխոսության հարցը քննարկել Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես ավելի վաղ հիշեցրել էր նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ բանակցությունների։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Եվրամիությունը, հիմարությունից կամ անկարողությունից դրդված, մոլորության մեջ է՝ փորձելով Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից կամ ելնելով ՌԴ-ի ենթադրյալ թուլությունից։