Լրահոս
Հասարակական
10:45
23.06.26
148

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Երևանում հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի  23-ին, 25-26-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։