Լրահոս
Քաղաքական
21:14
06.05.26
267

Ալիևն ապացուցեց՝ պատերազմից ապահովագրված չէ Հայաստանը. Բաքվի վատ քողարկված ագրեսիան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում Հայաստանի մայրաքաղաք Երևանն անվանվել է «Իրևան»: Չնայած սրան՝ նաև փորձագիտական այն վերլուծություններին, թե Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին տեսակապով միացած Ալիևի ելույթը ապացուցեց, որ Հայաստանը ապահովագրված չէ պատերազմից, ՔՊ-ականները շարունակում են պնդել, որ խաղաղությունն իրողություն է: Ապացույցն էլ, ըստ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի, առևտուրն է Բաքվի ու Երևանի միջև: