Լրահոս
Իրավական
13:52
08.05.26
441

Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

Img default alt hy

Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Այս մասին News.5tv.am-ի հարցին ի պատասխան տեղեկացնում են դատախազությունից:

Հրաժարականը, հավանաբար, կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։

Հիշեցնենք՝ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ երեկ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս երեխաների բռնաբարության դեպքը կոծկելուց հետո պաշտոնանկություններ են եղել: Նրանց թվում նաև Արարատի մարզի դատախազն էր: